ՔՊ-ի ավագանու թեկնածուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել, եղել են ուղղորդման դեպքեր. Մելոյան
ՆերքաղաքականՔՊ-ի ավագանու թեկնածուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել, եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԶՄԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը։
Նա Վաղարշապատի ընտրությունների ընթացքում իրենց դիտորդական առաքելության արձանագրած խախտումները բաժանել է երկու խմբի՝ բովանդակային ու տեխնիկական։
«Եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Եղել է դեպք, երբ ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում եղել է վստահված անձ»,- նշել է Մելոյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
