Գյումրիում ես ազատ ժամանակս էի անցկացնում. այսօր, երբ հաղթենք, հետո կորոշենք՝ ինչպես ենք նշելու. Վիլեն Գաբրիելյան
ՆերքաղաքականԵս հաղթանակ չէի նշում, իմ ազատ ժամանակն էի անցկացնում Գյումրիում։ Վաղարշապատում 24 news-ին ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Այսօր, երբ հաղթենք, հետո կորոշենք՝ ինչպես ենք նշելու։ Մեր հաղթանակի շանսերը շատ բարձր եմ գնահատում, բայց պետք է ֆիքսենք, որ ընտրությունը կատարում է Վաղարշապատի բնակչությունը։
Դիտորդների արձանագրած խախտումների դեպքերը պետք է քննվեն, և հասկացվի՝ արդյո՞ք խախտում է։ ՔՊ-ն ՀՀ-ում համար մեկ քաղաքական ուժն է, որն անցկացնում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
