Ռուսական բանակը մոտենում է Գուլյայպոլեին. հինգ բնակավայրեր են հարձակման ենթարկվում. ուկրաինական ռազմական փորձագետներ
ՄիջազգայինԱռաջնագծի փլուզումը շարունակվում է։ Ռուսական բանակը մոտենում է Գուլյայպոլեին. հինգ բնակավայրեր են հարձակման ենթարկվում։ Այս մասին ահազանգում են ուկրաինական ռազմական փորձագետները:
Ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ, ինչպես ենթադրելի էր, գրավելով Յաբլոկովո բնակավայրը, ռուսական ուժերը հիմա հարվածում են ավելի հարավ գտնվող Զատիշեին։ «Ռուսական զինված ուժերը կրակ են բացել ուկրաինացի զինվորների վրա Զատիշեի ծայրամասում։ Այս պահի դրությամբ ռուսները զգալիորեն մեծացրել են իրենց ակտիվությունը այս տարածքում և առաջ են շարժվում փոքր հետևակային խմբերով։ Իրավիճակը լարված է», - նշում են նաև Կիևի ռազմական վերլուծաբանները։
Պատկերը հետեւյալն է: Ուկրաինական աղբյուրները հրապարակում են Գուլյայպոլեի հատվածում եղած պաշտպանական համակարգերի սխեման (Քարտեզներում)` արձանագրելով, որ Յաբլոկովոն գրավելով, ռուսական ուժերն արդեն անցել են ուկրաինական պաշտպանության թիկունք: Ու հիմա, հիմնական պաշտպանական գծի թիկունքով շարժվում են դեպի հարավ` Զատիշե: Դրանով Գուլյայպոլեի արեւելյան հատվածում առաջացած «գրպանի» ուկրաինական ուժերին թողնում են երկընտրանքի առաջ` կա´մ արագորեն փախչել կա´մ կմնան շրջապատման մեջ:
Իրականում, ինչպես ռւոսական աղբյուրներն են ցուցադրում, ռուսական ուժերն արդեն գործնականում վերահսկում են Վեսյոլոե, Զելյոնին Գայ, Չերվոնոե բնակավայրերը, ինչը նշանակում է, որ այդ գոտին պաշտպանող ուկրաինական ուժերը նախընտրել են հեռանալ:
Այսպիսով, ռուսները դուրս են գալիս կամ արդեն դուրս են եկել Գուլյայպոլեի արեւելյան սահմանագիծ: Քաղաքն արագորեն շրջանցվում է նաեւ հյուսիսից:
