- Ադրբեջանը այսօր փորձում է դատավարություն խաղալ, բայց իրականում զբաղված է մեկ բանով՝ հայկական պետականությունը նվաստացնելու անհույս մղումով։ Ցմահ, 20, 19 տարվա պատժաչափերը ոչ թե իրավական գնահատական են, այլ վերջին շնչում գտնվող ռեժիմի երևակայական հաղթանակի ջղագրգիռ ձայնահատկություն է։ Երբ տեսնում եմ նրանց, Արցախի ղեկավարներին, գեներալներին՝ մեր պետական մտածողության ճարտարապետներին, կանգնած թշնամու կեղծ դատարանի առաջ, ես մեկ բան եմ հասկանում՝Ադրբեջանը կորցրել է մթնոլորտային ճնշման տակ աշխատող բանականությունը։ Նրանք կարծում են, թե կարելի է դատել ժողովրդի վերջին կամքը, վերջին արժանապատվությունը, վերջին հիշողությունը։ Սխալվում են։ Վրիժառուն միշտ իրեն է դատում ամենասկզբում։ Թող հստակ արձանագրվի․ թուրք-ադրբեջանական այս ճոխացված դատավարությունը Արցախի դեմ չէ։ Սա ուղղված է հայկական ապագայի դեմ։Բայց եթե ապագան հնարավոր լիներ կասեցնել դատարանի որոշմամբ, ապա մարդկությունը վաղուց կանգ առած կլիներ։Արցախի վրա «վերջին քարը դնելը» չպետք է փնտրեն դատարաններում։Արցախը քար չէ, որ փակվի։ Արցախը կրակ է, և կրակին քարով չեն ծածկում՝ կրակը քար է պայթեցնում։՝ Պահանջված պատժաչափերը ցույց չեն տալիս Արցախի ավարտը։ Ցույց են տալիս միայն մեկ բան՝ թշնամին այնքան է վախեցած Արցախի վերադարձից, որ փորձում է բանտարկել ոչ թե մարդկանց, այլ վախը իրենից հեռու պահել։Ես չեմ տեսնում դատ։ Ես տեսնում եմ խուճապ։Արցախի ավարտը կլինի այն օրը, երբ վերջին հայը հրաժարվի ասել՝ «Այն մերն է»։ Այդ օրը երբեք չի գալու։ Եվ հենց այդ պատճառով է թշնամին այսօր խելագարված; Արցախը չի ավարտվելու՝ քանի դեռ հայի աչքը չի դավաճանել իր հիշողությանը։ Այդ օրը չի գալու։ Թող հիշեն, որ հայը՝ երբ արդար զայրույթ ունի, թեկուզ ուշ, բայց ճակատագրական, պատասխան է տալու։Եվ վերջում,՝ ինչ եմ զգում՝ տեսնելով նրանց ։Զգում եմ այն, ինչ զգում է զինվորը՝ երբ լսում է, որ վերջին գնդակն արդեն նշան է բռնել իր ժողովրդի սրտին։ Զայրույթ։ Վառվող, մառախուղը քանդող, լեռ տեղահանող զայրույթ։Եվ այդ զայրույթը մի օր ամենաթանկ գինն է պահանջելու։