Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Բաքվում տեղի ունեցողը դատավարություն չէ, այլ հաշվեհարդար․ Արցախյան շարժման ակտիվիստ

Հանդիպում

Բաքվում տեղի ունեցողը դատավարություն չէ, այլ հաշվեհարդար այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին ստիպված են եղել պայքարել իրենց ժողովրդի իրավունքների համար՝ նախ ԽՍՀՄ բոլոր կանոններին և օրենքներին համապատսխան, ապա՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ադրբեջանի օրենքներն ու քրեական օրենսդրությունը չեն կարող տարածվել նրանց վրա։ Նրանք գերիներ են և նրանց հետ վարվում են ինչպես գերիների, այլ ոչ թե հանցագործների-անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը եւ դատախազի կողմից պահանջված պատժաչափերին, ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը․

- Նույն հաջողությամբ, նույնիսկ ավելի մեծ արդարացմամբ, հայկական կողմը կարող է դատական ​​​​գործընթացներ սկսել Ադրբեջանի բոլոր նախկին և ներկա կառավարության և ռազմական ղեկավարների դեմ։ Եթե նրանք ցանկանային երկարատև խաղաղություն տարածաշրջանում, ապա նման դատավարություններ չէին կազմակերպի։

Միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել բարիդրացիական հարաբերություններ բոլոր կողմերի համար։ Այսօր ոտնահարվել են Արցախի ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ սկզբունքները և միջազգային իրավունքը Արցախի խնդրի լուծմանը գնալով ուժի կիրառմամբ՝ ստիպելով մեզ լքել մեր դարավոր հայրենիքը։

Հետևաբար,  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ և առաջադեմ երկրների խորհրդարաններ, ինչպես նաև Միջազգային դատարանը, Արցախի հարցը համարում են բաց, իսկ արցախցիների վերադարձը միջազգային երաշխիքների շրջանակներում պետք է ապահովվի։ Ես չեմ հասկանում, թե երկարաժամկետ հեռանկարում ինչի վրա է հույսը դնում Ադրբեջանը։

Եթե ​​ուժն այսօր լուծում է որևէ խնդիր, ապա նույն հաջողությամբ, որոշ ժամանակ անց, այն կարող է կիրառվել այսօր այն կիրառողի դեմ... Ես կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից կարճատես մոտեցում է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ