Հայաստանի հավաքականը արագ է հարձակման գծում և ագրեսիվ` կենտրոնում. Ֆեռնանդեշ
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բռունու Ֆեռնանդեշը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ կայանալիք տնային խաղի մասին:
«Պորտուգալիայի հավաքականի նպատակը հաղթելն է` աանկաախ մրցակցից։ Մենք միշտ ձգտում ենք հաղթել։ Աշխարհի առաջնությունում հաղթելու երազանքը երբեք չի մարում, բայց դրա համար պետք է հաղթել ամենամոտ խաղում։ Այժմ ամենակարևորը՝ Հայաստանի հավաքականին հաղթելն է:
Մենք արդեն խաղացել ենք Հայաստանի հավաքականի դեմ։ Նրանք արագ են հարձակման գծում, ուժեղ ու ագրեսիվ են գործում կենտրոնում։ Մենք գիտենք, թե ինչ դժվարություններ կարող են ստեղծել։ Բայց կարևոր է խաղալ մեր ֆուտբոլը և օգտագործել մեր ուժեղ կողմերը»,-ասել է Բռունու Ֆեռնանդեշը։
Պորտուգալիա - Հայաստան աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը` 18:00-ին։
