Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYT Զելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավոր Ինչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ Ընտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում Պարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում «Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական է Շնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա Աստվածատրյան Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Վաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ Աչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան

Ի՞ՆՉ Է, ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

Վերլուծություն

Այս­պի­սով, շատ նման է, որ Եվ­րո­պան եւս Զե­լենս­կուն զո­հա­բե­րե­լու ո­րո­շում ու­նի (Տես նաեւ https://iravunk.com/?p=327919&l=am): Սա, ի դեպ, պետք է որ Նի­կոլ Փա­շին­յա­նի հա­մար շատ վատ ազ­դակ լի­նի. ե­թե կա­րող են հան­գիստ այդ­պես վար­վել  <<հա­մաշ­խար­հա­յին դե­մոկ­րա­տիա­յի փա­րոս» Զե­լենս­կու հետ, ա­պա ի՞նչ կա­նեն Փա­շին­յա­նի հետ, ով հա­զիվ «հա­մաշ­խար­հա­յին դե­մոկ­րա­տիա­յի ճրա­գի» կար­գա­վի­ճա­կի է ձգում:

Ն­կա­տենք, որ այն բա­նից հե­տո, երբ հայտ­նի դար­ձավ, որ «Մեր ձեւով» շարժ­ման հա­մա­կար­գող Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նը մեկ­նել է ԱՄՆ՝ թրամփ­յան շարժ­ման կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող հե­ղի­նա­կա­վոր լրագ­րող Թա­քեր Կառլ­սո­նին հար­ցազ­րույց տա­լու հա­մար, ա­ռիթ ու­նե­ցանք են­թադ­րե­լու, որ դա կա­րող է դառ­նալ Վա­շինգ­տո­նի կող­մից Փա­շին­յա­նին ցույց տվող «դեղին քար­տի» պես մի բան: Հե­տա­գա ի­րա­վի­ճա­կը, թե­րեւս, հենց այդ ուղ­ղութ­յամբ էլ զար­գա­ցավ:

Այս­պես, նախ հայտ­նի դար­ձավ, որ Նա­րե­կը խո­սել է ոչ միայն հո­րեղ­բոր՝ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի ձեր­բա­կա­լութ­յու­նից, այլ նաեւ Հայ եկեղե­ցու դեմ Նի­կո­լի ար­շա­վից, ո­րի ֆո­նին էլ, չմո­ռա­նանք, Կա­րա­պետ­յա­նին կա­լա­նա­վո­րե­ցին: Հա­ջոր­դ լու­րերն այն մա­սին էին, որ Թ­րամ­փի որ­դու այ­ցը Հա­յաս­տա­ն, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նար այս օ­րե­րին, չե­ղարկ­վեց,  հենց Ե­կե­ղե­ցու հետ կապ­ված այդ պատ­մութ­յան պատ­ճա­ռով: Դա սպա­սե­լի էր. այն պա­րա­գա­յում, երբ Թ­րամ­փը մի ամ­բողջ պե­տութ­յան է սպառ­նում պա­տե­րազ­մով, թե ձեզ մոտ քրիս­տո­նյա­նե­րին ճնշում են, տա­րօ­րի­նակ կլի­ներ, որ նրա որ­դին այ­ցե­լեր մի եր­կիր, որ­տեղ Ե­կե­ղե­ցու դեմ իս­կա­կան ար­շավ են ծա­վա­լել: Բա­ցի այդ, խոս­վում էր, որ Կառլ­սո­նը եւս ծրագ­րում է գալ Հա­յաս­տան, ո­րը եւս չե­ղարկ­վել է:

Ի­հար­կե, նի­կո­լա­կան աղբ­յուր­նե­րը սկսե­ցին այն միտքն ա­ռաջ տա­նել, թե ար­տա­ռոց բան չկա, Թ­րամ­փի որ­դու այ­ցը մաս­նա­վոր էր, դրա չե­ղար­կու­մը բան չի փո­խում: Բայց հաշ­վի առ­նե­լով այն լու­րե­րը, որ ԱՄՆ-ում Նի­կո­լի դես­պա­նը կաշ­վից դուրս էր ե­կել այդ այ­ցը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, իսկ Փա­շին­յա­նը կնոջ հետ մի ամ­բողջ ճա­շի սե­ղան էր նա­խա­պատ­րաս­տում հյու­րին դի­մա­վո­րել-խո­սե­լու հա­մար, ա­պա հաս­կա­նա­լի է, որ այ­ցի չե­ղար­կումն ա­մե­նե­ւին էլ ինչ-որ պա­տա­հա­կան բան չէր: Ա­ռա­վել եւս, որ ան­գամ Բ­րի­տա­նիա­յի խորհր­դա­րա­նում մի «փոք­րիկ» քննար­կում կազ­մա­կերպ­վեց՝ «Նի­կոլ Փա­շին­յա­նը - Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու  եւ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի հե­տապն­դում­նե­րը» թե­մա­յով, որն ար­դեն շատ վտան­գա­վոր ազ­դա­կի է նման­վում:

Ի­հար­կե` ա­սել, թե Նի­կո­լի հա­կաե­կե­ղե­ցա­կան ա­րարք­նե­րի մա­սին Թ­րամ­փի թի­մը, կամ բրի­տա­նա­կան խորհր­դա­րա­նը Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նից ի­մա­ցան, միամ­տութ­յուն կլի­ներ: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ եր­կու եր­կիրն էլ Հա­յաս­տա­նում ու­նեն դես­պան­ներ, ո­րոնք տե­ղը-տե­ղին այդ մա­սին հայտ­նում են վե­րեւ­նե­րին: Այ­սինքն, երբ Նա­րե­կին հրա­վի­րում են, նա պատ­մում է, թե, տե­սեք, այս ինչ է կա­տար­վում, եւ դրան հա­ջորդում են քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան ժես­տեր, հենց դա է այս պատ­մութ­յան հիմ­նա­կան ա­ղը. եթե Նի­կո­լի ա­րարք­նե­րի վրա աչք էր փակ­վում, ա­պա հի­մա այդ­պես չէ, սկսել են նրա հան­դեպ «դիս­տան­ցիա պա­հել»: Էլ չա­սած, որ Նա­րե­կին խո­սա­փող տալն ար­դեն իսկ ազ­դակ է, թե, տե­սեք, այս մի թի­մին էլ ենք լսում: Ա­ռա­վել եւս, որ հի­մա էլ տա­րած­վե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ, թե Կա­րա­պետ­յա­նը նաեւ Հա­յաս­տա­նում ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ է շփում­նե­րի մեջ: Իսկ դա ար­դեն սկսում է նման­վել նրան, որ արեւմտ­յան ուղ­ղութ­յու­ննե­րում սկսում են ու­սում­նա­սի­րել Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­կան հայ­տը, ո­րի հիմ­քում, չմո­ռա­նանք, իշ­խա­նա­փո­խութ­յան գա­ղա­փարն է: Եվ ե­թե նաեւ հաշ­վի առ­նենք, որ Կա­րա­պետ­յա­նը, ի վեր­ջո, հա­մար­վում է ռու­սաս­տան­յան մի­լիար­դա­տեր, ով վատ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ չէ նաեւ մոս­կով­յան վեր­նա­խա­վի հետ, ա­պա այս­տեղ կա­րող է ար­դեն խոս­վել կոմպ­րո­մի­սա­յին ֆի­գու­րա­յի փնտրտու­քի մա­սին, ո­րը, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար վա­տա­գույն սցե­նա­րը կլի­ներ:

Ա­մեն դեպ­քում, Փա­շին­յանն ին­քը ա­կա­մա հաս­կաց­նել տվեց, որ այն­պես չէ, որ Թ­րամ­փի «ուշքն իր հա­մար գնում է»:Այս­պես, նա­խօրեին Նի­կո­լը հայտ­նեց, որ «Թ­րամ­փի ու­ղու» կա­ռու­ցու­մը կմեկ­նար­կի 2026 թվա­կա­նի երկ­րորդ կե­սին: Թե ին­չու այդ­քան ուշ, նա այլ գոր­ծոն­նե­րից զատ, դա կա­պեց նաեւ Թ­րամ­փի թի­մի աշ­խա­տան­քա­յին ծան­րա­բեռն­վա­ծութ­յան հետ:

­Բայց չմո­ռա­նանք՝ ի սկզբա­նե խոս­վում է, թե սա, ոչ ա­վել, ոչ պա­կաս, հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան նա­խա­գիծ է` դրա­նից բխող ե­կամ­տա­բե­րութ­յամբ: Ու հի­մա ի՞նչ է ստաց­վում. ըն­դա­մե­նը 42 կի­լո­մետ­րա­նոց եր­կա­թու­ղի է պետք այդ բազ­մա­մի­լիարդ ե­կա­մուտ­նե­րին հաս­նե­լու հա­մար, այն էլ՝ ժա­մա­նա­կին ե­ղած եր­կաթ­ո­ւղա­յին ուղ­ղութ­յամբ, ո­րը բազմա­պա­տիկ հեշ­տաց­նում է գոր­ծը: Ու դրա հա­մար մի ամ­բողջ տա­րի՞ է պետք, որ աշ­խա­տանք­նե­րը սկսեն: Չէ, նման դան­դաղ­կո­տութ­յու­նը մի տե­սակ հա­մա­հունչ չէ գոր­ծա­րար-նա­խա­գահ Թ­րամ­փի ո­ճին:

­Թե՞ ԱՄՆ-ում ո­րո­շել են սպա­սել հա­յաս­տան­յան ընտ­րութ­յու­ննե­րի արդ­յունք­նե­րին, որ նոր միայն վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վեն նման նա­խագ­ծի հար­ցում: Ե­թե այդ­պես է, ա­պա ի՞նչ է, կաս­կա­ծո՞ւմ են, որ ի­րենց «դե­մոկ­րա­տիա­յի ճրա­գը» կա­րող է ա­ռանց ո­րե­ւէ խնդրի վե­րընտր­վել: Չ­նա­յած, ե­թե «մուշ­տա­րու աչ­քով» այլ պո­տենց­իալ թեկ­նա­ծու­նե­րի էլ են տնտղում, ե­րե­ւի ի­րո՞ք կաս­կա­ծում են…

Եվ այդ դեպ­քում Զե­լենս­կու շուրջ զար­գա­ցող ի­րա­վի­ճա­կը Նի­կո­լի հա­մար ի­րոք պետք է որ շատ հե­տաքր­քիր լի­նի: Ի­հար­կե, նաեւ հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան ցո­րե­նի հետ կապ­ված նյո­ւանս­նե­րը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անձամբ Զելենսկին է հավանություն տվել ուկրաինական էներգակիրների գողությանը․ NYTԶելենսկին պատրաստվում է հեռացնել «գորշ կարդինալ» Երմակին. Ռադայի պատգամավորԻնչու Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջԸնտրություններից առաջ ափալ-թափալ կարում եք ասֆալտ անեք, Արին Բերդինը 1 տարի ա չեք կարում10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են․ Արթուր ԽաչատրյանՊարո'ն Ավինյան, շատ սիրուն էիք նայվում Փաշինյանի ցիլոյով ու ձեր բոթասներով, ձեր «լուքն» էի գովում«Ես Եկեղեցուց դուրս եմ եկել, անդամակցել եմ ՔՊ-ին». դաջվածքով դպիրը ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի օգնական էԲումերանգի օրենքը գործում է ճշգրիտ. Աղմկոտ գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՇնորհավոր ծնունդդ, սիրելի Նինա ԱստվածատրյանՀայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է. հայտարարություն Մի խնդրանք բոլոր ԲԱՐԲԱՋՆԵՐԻ՛ՆՎաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում մեքենան կայանելու հարցի շուրջ. միջամտած ոստիկանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱչքներս փակե՞նք, իբր թե 2020թ ա. 45 000 նոր ավտո ա մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան. Ավինյան Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ Իրանը ունի շատ լավ հարաբերություններ.ԱրաղչիԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՆոյեմբերի 18-ի տարադրամի փոխարժեքըՊայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհին դուրս է բերվել փլատակների տակիցԵրեւանում «Երթևեկության կառավարման կենտրոն» կստեղծվիԴավիթաշենում ջուր չի լինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված