Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի մարզչի աշխատանքը. Մարտինես
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ կայանալիք տնային խաղի մասին:
«Շատերը չգիտեին՝ ինչ սպասել Հայաստանի հավաքականից առաջին տուրի խաղում։ Նոր մարզիչը շատ քիչ ժամանակ ուներ մեր դեմ առաջին խաղից առաջ, բայց թիմը խելացի է, կարողանում է խաղալ և ստեղծագործական ներուժ ունի։ Պաշտպանությունում նրանք ունեն 5 խաղացողից կազմված կազմակերպված գիծ։ Հայաստանը լավ խաղեր է անցկացրել, բայց նրանց բախտը չի բերել։ Հայաստանի հավաքականը շատ մրցունակ թիմ է, որին մենք հարգանքով ենք վերաբերվում։ Ինձ դուր է գալիս նրանց մարզչի աշխատանքը»,-ասել է պորտուգալացիների գլխավոր մարզիչը։
Պորտուգալիա - Հայաստան աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը` 18:00-ին։
