24-ամյա Սարգիս Զեյնալյանի uպանության համար հետախուզվող եղբայրները կալանավորվել են
Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ կասկածյալները Աբովյանի բնակիչներ են՝ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։ ԶԼՄ-ներում գրվեց, որ եղբայրներից Աշոտը 14 տարի առաջ էլի մարդ էր սպանել և 11 տարվա ազատազրկման էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ 24-ամյա Սարգիսը սպանվել էր օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ Աբովյան քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության-Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում, կանգառասրահի մոտ։
24-ամյա Սարգիս Զեյնալյանի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել։ Ըստ հրապարակման՝ վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, իսկ Սարգիսը չէր լռել։
