Համակարգչային հափշտակության մեադրանքով հետախուզվողի մոտ հայտնաբերել են լուծույթով տարա
Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 11-ին Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 46-ամյա մի տղամարդու, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ լուծույթով պլաստմասե 6 տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ։
46-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

