ՇՏԱՊ. Խոշորագույն լոգիստիկ պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ (տեսանյութ)
ՄիջազգայինՀարավային Կորեայի խոշորագույն լոգիստիկ պահեստներից մեկում՝ Չհոնանի «E-Land Fashion» բաշխման կենտրոնում, խոշոր հրդեհ է բռնկվել, գրել են ԶԼՄ-ները։
Հրդեհի մարմանը մասնակցել են տարբեր շրջաններից 63 հրշեջ ջոկատներ և 129 փրկարարներ։ Հրդեհը բարդացել է շենքն ամբողջությամբ հագուստով լցված լինելու պատճառով, ինչի հետևանքով կրակն արագ տարածվել է։
Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ տարածքից և խուսափել արտակարգ իրավիճակների գոտուց։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
