Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Փաստ». Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել

Հասարակություն

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում»: Դե, կարելի էր ասել՝ բան էր ասաց, ու անցնել առաջ: Բայց իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան:

Բնական է, որ նման հայտարարությանը բազմաթիվ քաղաքացիների առաջին ռեակցիան հենց թեկուզ սոցցանցերում հետևյալն էր. «Իսկ դու ո՞վ ես, որ նման բան հայտարարես կամ որոշես»: Չէ, իսկապես, էլի, ո՞վ է նման բան հայտարարում: Քվեախցիկում, ինչպես մնացյալ բոլորս, ընդամենը 1 ձայնի իրավունք ունեցող մի անձնավորություն, որը հանգամանքների ու «թավիշի» բերումով, ահա, արդեն 8 տարի ՀՀ վարչապետի պաշտոնում է ու աղետել է Արցախն ու Հայաստանը:

Լավ, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, երկրի նախագահը, վարչապետը ո՞վ է, ժողովո՞ւրդն է, Հայաստանի բոլոր ընտրողների հավաքական ձա՞յնն է: Երկրի ղեկավարն ընդամենը մոտ 2 միլիոն ընտրողից մեկն է: Այնպես որ, ոչ ոք, ով էլ նա լինի, չի կարող ժողովրդի, ՀՀ քաղաքացիների փոխարեն որոշել, թե ով կամ որ ուժը պետք է լինի խորհրդարանում, որը՝ չլինի: Եթե, իհարկե, այդ մեկը այլ ցանկություններ չունի, ու տվյալ հայտարարությունը ուղղակի հրահանգ չէ ընտրություններից առաջ:

Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով չպիտի լինի, որոշակի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքների ու տարբեր օրենքների լուրջ խախտում է: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները կարող են վկայել, որ նա ամենևին չի ցանկանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել, և ցանկություն ունի այնպիսի պատկեր նկարել, որ խորհրդարան անցնեն միայն նրանք, որոնք իրեն պետք են: Այ, սա արդեն ամենահետաքրքիրն է «ժողբաստիոնի» թեզերի տեսանկյունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ