Կիևում դեսպանատան մոտ հրթիռային հարվածի պատճառով Ադրբեջանը ՌԴ դեսպանին հրավիրել է ԱԳՆ (Տեսանյութ)
ՄիջազգայինԿիևում դեսպանատան հարեւանությամբ հրթիռային հարվածի պատճառով Ադրբեջանը ՌԴ դեսպանին հրավիրել է Արտաքին գործերի նախարարություն։
Եվդոկիմովային ասել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ հրթիռներ են ընկել դիվանագիտական ներկայացուցչության մոտ, և, հետևաբար, «այս փաստերը հարցեր են առաջացնում հրթիռային հարձակումների դիտավորյալ բնույթի վերաբերյալ»։
Իրականում դիտավորություն չկա. Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը, որը գտնվում է «Արտեմա» հրթիռների արտադրության գործարանի կողքին։ Այդ գործարանը ռուսների մշտական ուշադրության տակ է, որի արդյունքում ադրբեջանական դեսպանատունը տեսականորեն կարող էր մի փոքր վնասվել:
Բայց իրականում այլ բան է տեղի ունեցել: Բաքվի բարձրացրած աղմուկիս հետո հենց ուկրաինական լրատվամիջոցները ներկայացրեցին (Լուսանկարը ներքեւում է) դեսպանատանը հարվածած «ռուսական հրթիռի» մնացորդի կադրերը: Իրականում հարվածը հասցվել է ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգի հրթիռը, որը երեկ գիշերային հարձակման ժամանակ փորձել է որսալ ռուսական հրթիռը: Հենց Patriot»-ի հրթիռի պեկորներն էլ ընկնելով, վնասել են Կիևում Ադրբեջանի դեսպանատունը։