Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Տարիներ առաջ հայտնաբերվել էր հաստ աղիքի քաղցկեղ․Ինչ հիվանդությամբ է տառապում Էրդողանը իրականում

Հանդիպում

Էրդողանի առողջական վիճակի մասին որեւէ ստույգ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում, այստեղ էլ զուտ մասնավոր զրույցների մակարդակով են խոսում, թեեւ անզեն աչքով էլ նկատվում է նրա անառողջ, գունատ, հազիվ քայերը հավասարակշռող տեսքը։ Այս մասին տեղեկանում ենք  «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանից․

-Նրա մոտ դեռ տարիներ առաջ հայտնաբերվել էր հաստ աղիքի քաղցկեղ, նա բավականին բուժում էր ստացել, անգամ վիրահատվել էր, բայց թե այս պահի հիվանդությունը դրա հետեւանքն է, թե այլ խնդիր է, ցավոք, որեւէ մեկը չի կարող ասել, նրա առողջական վիճակը պետական գաղտնիք է համարվում։

Նրա առողջական վիճակի մասին սկսեցին խոսել երկու տարի առաջ, երբ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին, երբ ուղիղ եթերում նա հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին։ Որոշակի դադարից հետո նախագահը վերադարձավ եթեր և հայտարարեց, որ հիվանդացել է ստամոքսի խնդրով։ Բժիշկների խորհրդով նա բաց է թողել քարոզարշավի մի քանի միջոցառում։ Բայց ապրիլի 27-ին նա տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել է Աքկույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը, իսկ հաջորդ օրը առցանց միացել Ադանա քաղաքում նոր կամրջի բացման արարողությանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ