⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ով կփոխարինի Էրդողանին նրա մահից հետո․ Սկսել են անուններ շրջանառվել

Թեմա

Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ հավասարակշռության հաշվի վրա ընթացող հարաբերություններ են եղել մշտապես։ Վերջին տարիներին Թուրքիան ձգտում է տարածաշրջանում կարեւոր դերակատարում ստանձնել, բայց այդ ցանկությունը նրա մոտ չի հաջողում, ավելին՝ միջազգային բոլոր գործընթացներից, հատկապես վերջին շրջանում, Թուրքիան դուրս է մղվում,- անդրադառնալով ռուս-թուրքական ներկա հարաբերություններին եւ դրանց հնարավոր զարգացումներին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Գերտերությունները օր-օրի առավել իշխող են դառնում, իսկ Թուրքիայի ձայնը գնալով խլանում է գլոբալ հարցերում։ Այսինքն Թուրքիան իր կամը այլեւս չի կարողանում թելադրել ոչ Ռուսաստանին, ոչ էլ մեկ այլ գերտերության։ Անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան չի կարողանում իշխող դերակատարում ստանձնել, հետեւաբար Թուրքիան սահուն կերպով արտաքսվում է գլոբալ միջազգային դիվանագիտությունից։

 -Իսկ ինչպե՞ս է վերաբերում Թուրքիան իր փոքր եղբոր՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականությանը։

-Գիտեք, դա Հայաստանում է միայն, որ կարծրացած է, թե Ադրբեջան է Թուրքիայի փոքր եղբայրը, այստեղ իրականությունը լրիվ այլ է՝ Ադրբեջանն է իրականում Թուրքիայի ավագ եղբայրը, այո Թուրքիայի թելադրողը Բաքվի վարչակարագն է։ Եվ եթե Ադրբեջանը որոշեց ինչ-որ բան, Թուրքիան պարզապես գլխիկոր ենթարկվում է։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ես չգիտեմ, թե Ադրբեջանում ինչպես են վերաբերում ՀՀ-ի ղեկավարին, բայց հրապարակային գործողություններից ակնհայտ է, որ այդքան էլ դրական վերաբերմունք չկա, ինչքան էլ, որ Հայաստանը ջանում է։

Այն որ Ադրբեջանը փորձում է հզորի դիրքից հանդես գալ դա չի քննարկվում, բայց ըստ իս այս պահին Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգալ մանդատ է փնտրում, որը դեռ չի կարողանում ձեռք բերել։ Իսկ նրա զավթողական քաղաքականությունը, առհասարակ Ալիեւի հռետորաբանությունը ուղղված է բացառապես ներքին լսարանի համար, որովհետեւ Ալիեւի դիրքերը այնքան էլ ամուր չեն սեփական երկրում։

-Իսկ իրականում ինչպիսի՞նն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները՝ արտաքին դիմակներից զերծ։

-Լավ հարց էր, խորիմաստ, այո, իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան վերջին շրջանում իրար հետ լավ խաղում են բացառապես, ինչպես ասում են՝ պուբլիկայի համար։ Իրականում Թուրքիան եւ Ադրբեջանը անողոք մրցում են Հայաստանին տիրանալու համար, ու ցավոք, այս պահին առաջատարը Ադրբեջանն է։ Առհասարակ Թուրքիային եւ Ադրբեջանին իրար հետ մերձեցնող միակ հիմնաքարը հայատյացությունն է, եթե հայատյացությունը վերանա այս երկու երկրներից եւ որեւէ մեկում՝ նրանց միջեւ հակասությունները էլ ավելի կխորանան եւ տեսանելի կդառանան։

-Պարոն Էստուկյան, ի դեպ, միջազգային մամուլը գրում է, որ Էրդողանի առողջական վիճակը օր-օրի վատթարանում է, իրականում ի՞նչ է կատարվում։

-Էրդողանի առողջական վիճակի մասին որեւէ ստույգ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում, այստեղ էլ զուտ մասնավոր զրույցների մակարդակով են խոսում, թեեւ անզեն աչքով էլ նկատվում է նրա անառողջ, գունատ, հազիվ քայերը հավասարակշռող տեսքը։ Ավելին, նույն մասնավոր մակարդակներում  խոսվում է անգամ նրան հնարավոր փոխարինողի անուններ՝ այժմյան արտգործանախարարի անունը, նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անունը, բայց այդ ամենը դեռ խոսելիքներ են,  պաշտոնական հիմքեր չկան։

-Իսկ կոնկերտ ի՞նչ առողջական խնդրի մասին է խոսվում։

-Նրա մոտ դեռ տարիներ առաջ հայտնաբերվել էր հաստ աղիքի քաղցկեղ, նա բավականին բուժում էր ստացել, անգամ վիրահատվել էր, բայց թե այս պահի հիվանդությունը դրա հետեւանքն է, թե այլ խնդիր է, ցավոք, որեւէ մեկը չի կարող ասել, նրա առողջական վիճակը պետական գաղտնիք է համարվում։

Նրա առողջական վիճակի մասին սկսեցին խոսել երկու տարի առաջ, երբ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին, երբ ուղիղ եթերում նա հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին։ Որոշակի դադարից հետո նախագահը վերադարձավ եթեր և հայտարարեց, որ հիվանդացել է ստամոքսի խնդրով։ Բժիշկների խորհրդով նա բաց է թողել քարոզարշավի մի քանի միջոցառում։ Բայց ապրիլի 27-ին նա տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել է Աքկույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը, իսկ հաջորդ օրը առցանց միացել Ադանա քաղաքում նոր կամրջի բացման արարողությանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված