Ռոնալդուի համար կփորձենք հաղթել Հայաստանի հավաքականին. Մարտինես
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռացմանը Իռլանդիայի դեմ խաղում:
«Իռլանդացի պաշտպանը ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ ու շատ դրամատիկ կերպով ընկավ խոտածածկին: Կփորձենք Հայաստանին հաղթել նաև Ռոնալդուի համար:
Պորտուգալիայի հավաքականը նախկինում արդեն փլեյ-օֆֆ ուղեգրով էլ է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր: Բայց մենք ևս մեկ խաղ ունենք, այն էլ տանը, որտեղ հաղթելու դեպքում ուղիղ ուղեգիր կնվաճենք»,-Մարտինեսի խոսքն է մեջբերում A Bola-ն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

