Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՈՒ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՌՆԻԿ ՉՈԼԱԿՅԱՆ։

Սպորտ

Վերջերս Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների Աշխարհի չեմպիոն, ծնունդով Գյումրեցի ԳԱՌՆԻԿ ՉՈԼԱԿՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու զրուցել է նրա հետ։

- Շնորհավորում ենք, Գառնիկ, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում գլխավերևում պահեցի 115 կգ, 120 կգ ծանրաձողը ոսկե մեդալ նվաճելով։ Հրում վարժությունում կրկին առաջինն էի, հաջորդաբար բարձրացրի 140 կգ, 145 կգ, 147 կգ ծանրաձողերը։ Երկամարտի 267 կգ արդյունքով նվաճեցի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ - Որ տարիքից սկսեցիր զբաղվել ծանրամարտով։

- 13 տարեկանից, եղբայրս ևս զբաղվել է այս մարզաձևով։ Հիմա առանց ծանրամարտի էլ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։ - Գառնիկ, ում ես համարում որպես լեգենդար մարզիկ - ծանրորդ։

- Լեգենդար ծանրորդներ եմ համարում իմ համաքաղաքացիներ Վարազդատ Լալայանին ու Գոռ Մինասյանին։

- Շնորհակալություն, Գառնիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն քո հաջորդ հաղթանակին։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ