Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». ԵՄ դեսպանները ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ` խոստանալով օգնել Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Հայաստանում հավատար­մագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար, Նիկոլ Փաշինյան։ Պաշտոնապես կցկտուր տեղեկություններ հաղորդեցին այդ հանդիպումներից, գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր՝ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից՝ դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձեւակերպի: Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի: Հիշեցնենք, որ չնայած ամիսներ առաջ ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարության նախագիծ, սակայն դրանից հետո սայլը տեղից չի շարժվել, գործնականում ոչ մի քայլ չի արվել։ Ի դեպ, հենց այս կոնտեքստում էլ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաեւ իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ