Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Փաշինյանը երկու օր բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը». Ալեն Սիմոնյանը կկորցնի աթոռը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին Ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, երկու օր անընդմեջ բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը» եւ պոռթկաց։

Ընդամենը երկու օր առաջ կառավարության անդամների, պատգամավորների ներկայությամբ վարչապետը զայրացավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վրա, որը պետք է մոտենար ամբիոնին, բայց դահլիճում չէր։

Նիստը ընդմիջվեց։ Սակայն երեկ իրավիճակն ավելի բարդացավ։ Վարչապետը 10։01-ին արդեն ԱԺ-ում էր՝ իր կաբինետի հետ միասին, բայց դահլիճը գրեթե դատարկ էր։ ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ չէին ժամանել աշխատանքի: Ներկա ընդդիմադիրները չգրանցվեցին, եւ նիստը մոտ 10 րոպե տապալվեց։

Փաշինյանը ցուցադրական կերպով վերցրել է համակարգիչը, դուրս է եկել դահլիճից, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետեւել է նրան եւ ավելի ուշ միջանցքում ընդունել, որ «շեֆն իսկապես բարկացել էր»։ Սակայն այս պատմությունը միայն զայրույթի մասին չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Նա երկու օր անընդմեջ նկատել է անլրջություն ԱԺ կառավարման գործընթացում: Մեզ բացատրեցին, որ նաեւ այդ պատճառով ԱԺ նախագահը ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։

Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։

Ալեն Սիմոնյանի թիմակից պատգամավորներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հեր զրույցում բացատրում էին, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտավորությունը ԱԺ նախագահին չի վերապահվում, այլ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի գործն է. այսինքն՝ իրենց գործում թերանում են Հայկ Կոնջորյանն ու թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը։

Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց, որը կարող է դրսեւորվել տարբեր կերպ: Սակայն ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլեւս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն. դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ