⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ գրել է.

«Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։

Սակայն այստեղ ուշադրությունս գրավեց Տիգրանի առողջական վիճակն արտացոլող լուսանկարը, որն այսօրվա իրավական համակարգի թշվառության և իշխանության իրական թիրախների մասին է:

Դատաիրավական համակարգը մեր երկրում դասական կանոններով չի գործում, այն քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է, որի կիրառման զինանոցը տարաբնույթ ազդեցություն է թողնում` մարդու հոգեբանական վիճակից մինչև առողջական հարցեր:

Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ