Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Պաշտում եմ Վազգեն Սարգսյան Սպարապետիս Հայոց եւ վերջ . դադարեցրեք ներխուժել անձնական տարածքներ

Թեմա

Հայտնի հետաքննող լրագրող , մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, անդրադառնալով համացանցում եռացող  ատելության ու ագրեսիայի տարածմանը՝ քաղաքական գզվրտոցներին զուգահեռ, եւ նաեւ պատասխանելով  քաղաքական այրերից մեկի զառանցանանքերին, թե որ կուսակցության "ջրաղացին է ջուր լցնում" լրագրողը իր  գործունեությամբ   գրել է. 

-Չի կարելի մարդուն հոշոտել, ներխուժել անձնական տարածք՝ անկախ նրանից թե տվյալ անձը քաղաքական ինչ դիրքորոշում ունի, եւ կամ ինչ աստիճան ենք մեկին սիրում կամ ատում ....
Ինձ համար չկա նախկին ու ներկա
Ըստ էության, տարբեր ռակուրսներով "մի ձեռք" խաղում են բոլորը....
Էնպես որ պետք չի մեր միջի մարդկայինը իսպառ ոչնչացնենք՝ հանուն մեծ իգռոկների թվացյալ անտեսանելի խաղերի ,ովքեր նստած մի լավ ծիծաղում են բոլորիս վրա...թե ոնց են մատերի վրա պարացնում, խաղացնում ու ցարական "կտեր շաղ"  տալիս մեր առաջ!!
Տառապած իմ հայ ժողովուրդ

Հ. Գ
Առիթից օգտվելով  ուզում եմ ասել.
Մի կուսակցություն կա ինձ համար եւ մի քաղաքական "ապաստան"  այդպես լինելու է միշտ
Բանակ, սահման, Հայ Զինվոր, որ ծնվում են ՄԵՐ ՍՐԲԱՆՈՒՇ ՄԱՅՐԵՐԻՑ!!
Չեմ վարանի.
Պաշտում եմ Վազգեն Սարգսյան Սպարապետիս Հայոց   եւ նրա գաղափարներով առաջնորդվելու եմ մինչեւ վերջին շունչս: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ