⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Վազգենն ու Նարեկը գիտեին, որ հերթական անգամ ռեժիմը կալանավորելու է. Միհրան Հակոբյան

Ներքաղաքական
Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը գրում է.
 
Վազգենն ու Նարեկը գիտեին, որ հերթական անգամ ռեժիմը կալանավորելու է: Բոլորն էլ դա գիտեին ու հիանում էին Նարեկի և Վազգենի համարձակությամբ և քաղաքացիական կեցվածքով: Այստեղ որևէ անակնկալ չկար…
Անակնկալ չկա նաև բերման ենթարկելու ձևում, որովհետև ՀՀ ԱԱԾ-ն վաղուց է վերածվել Նիկոլի ՉէԿա-ի, որը «ֆաս» հրամանով մարդ է կալանավորում: Կադրերը տեսել եք. առավոտ-գիշերով մասկաներով ու մինչև ատամները զինված «սպեցնազը» քնած մարդուն էնպես է կանդալում, կարծես պայթուցիկ ստեղծելու պահին ահաբեկչական խումբ է վնասազերծում:
 
Հիշեցնեմ, որ Նիկոլի ՉէԿա-ի այս «սպեցնազը» այն հզոր տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում հրաժարվել էին ադրբեջանական ստորաբաժանման դեմ գրոհի հրամանը կատարել՝ պատճառաբանելով, թե իրենց «այլ բանի համար են վարժեցրել»: Հենց այդ առիթով Նիկոլի ՉէԿա-ի տնօրեն Քյարամյան Արգիշտը պաշտոնազրկվեց:
 
Նիկոլի ՉէԿա-ի «այլ բանը» առավոտ շուտ անզեն, տանը քնած մարդուն 20 հոգով ձեռնաշղթայելն է: Բա հո՞ դիմացները զինված թուրքական «սպեցնազը» չէ, որ ճողոպրեն մարտի դաշտից…
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ