Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Դպրոցաշինության ծրագիրը տապալվել է. 300 դպրոցից միայն 59-ն է կառուցվել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ակադեմիական քաղաք կառուցելու խոստում տված ՀՀ Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը:

 

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ կառավարության կրթական շինարարական մասշտաբային ծրագրերով նախատեսված էր կառուցել 284 դպրոց (որոշ դպրոցներ ծրագրից դուրս են հանվել), սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 59 դպրոց։ Դրանցից

 

33-ը՝ ամբողջությամբ նոր են կառուցվել,

 

26-ը՝ վերակառուցվել։

 

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկուկես ամիս եւ պաշտոնապես ֆիքսված 284 դպրոցից 225 դպրոց դեռ չի կառուցվել: Հաշվի առնելով ժամկետները՝ չի էլ կառուցվի. 1.5 ամսում չեն հասցնի:

 

Այսպիսով՝ ծրագիրը կատարվել է ընդամենը 20 տոկոսով, ինչը փաստում է՝ խոստացված կրթական հեղափոխությունը դեռեւս մնացել է թղթի վրա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ