⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ղուկասյանին մեղադրում են Հայաստանի փրկության ելքը ցուրց տալու համար. Փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում

Ներքաղաքական
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու , այլ կաշառք պահանջելու մեջ։ Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործի ընթացքին. ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ հրապարակված ձայնագրությունները կոնտեքստից դուրս են. դրանք կարող են կապ ունենալ գույքահարկի կամ օրինականացման վճարների հետ, ընդգծելով.
-Այնինչ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի մեջ։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունն իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի չափով կաշառք։
 Իրականում, սակայն. Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Այսինքն` Գյումրի քաղաքում մինչև 2004 թ–ն է հնարավոր եղել անօրինական շինություններն օրինականացնել։
Բնականաբար, Գյումրու քաղաքապետը չի ընդունել մեղադրանքը:
- Պարոն Հայրապետյան, Ձեր պաշտպանյալի մեղադրանքը օրեր առաջ լրացվեց, կմանրամասնե՞ք։
-  Գյումրիի քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքով նախադեպ է ստեղծվում մարդուն քրեական հետապնդման ենթարկել իր կարծիքը բարձրաձայնելու համար։  Այո, իրավացի եք, Ղուկասյանի քրեական հոդվածներին եւ մեկն ավելացվեց՝ այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը: Իսկ մեղադրանքն առնչվում է անցած ամիս Ղուկասյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մտքերին, թե որ միության կազմում է ինքը տեսնում Հայաստանը: Մարդը կարծիք է հայտնել, որ, ըստ էության, էդ միությանն ինքը կողմ է, որ Հայաստանն էլ անդամակցի՝ պահպանելով Հայաստանի անկախությունը: Բացառապես այդ կարծիքն է մեղադրանքի հիմքում, հարցազրույցներում հարցերին տված պատասխանները նախաքննական մարմինը որակել է հանցավոր՝ գտնելով, որ իբր Վարդան Ղուկասյանը Հայաստանի անկախությունից հրաժարվելու կոչեր է հնչեցնում։ Վարդան Ղուկասյանն այս նույն դիրքորոշումը հայտնել էր նաև ամիսներ առաջ, օրինակ, համայնքապետ ընտրվելու, հետո իր պաշտոնամուտի օրը: Գարնանը որևէ քրեական վարույթ չէր հարուցվել, ու Ղուկասյանի կարծիքը չէր դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ: Ի մի բերելով ժամանակագրությունը՝ մեմք անմիջական կապ ենք տեսնում Ղուկասյանին հանրային ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու՝ վարչապետի հայտարարության և մոտ մեկ ամիս անց հարուցված քրեական վարույթի միջև։ Նախաքննական մարմինն ամիսներ անց գցին-բռնեցին, գտան, որ դա էլ է հանցագործություն, մեղադրանք առաջադրեցին անձին իր արտահայտած կարծիքի համար: Իրավաբանորեն կորակեմ որպես քրեական հետապնդում ազատ խոսքի ու կարծիքի համար։ Ըստ էության, ՀՀ փրկության ելքը ցույց տալու համար են մեղադրում պաշտպանյալիս։
- Փաստաբանական թիմը ահազանգում է, որ Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։
 
-Անկախ իր առողջական վիճակից, Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ից ապօրինի կալանքի տակ է գտնվում, որովհետև նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել են, որի պայմաններում նրան արդեն հոկտեմբերի 21-ին պետք է ազատ արձակեին։ Սակայն փաստն այն է, որ ազատ չեն արձակում, չնայած բազմաթիվ բողոքների ու միջնորդությունների։ Մենք կրկին միջնորդություն ենք ներկայացրել՝ փորձելով Առաջին ատյանի դատարանում հարցը բարձրացնել և Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և կալանքից ազատ արձակել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ