Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Իրավունք». Էջմիածնում «Հանրապետությանը» առաջ տանելու մեխանիզմը եւս չի աշխատում

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ը գրում է.

«Ինչ­պես հայտ­նում է ՔՊ-ից քա­ջա­տեղ­յակ մեր աղբ­յու­րը, փա­շին­յա­նա­կան շրջա­նակ­նե­րում սկսել են լուրջ, տագ­նա­պի հաս­նող մտա­հո­գութ­յուն­նե­րով նա­յել Վա­ղար­շա­պա­տի նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կին: Ի սկզբա­նե այն տրա­մադ­րութ­յան մեջ էին, որ «խա­ղա­ղութ­յուն» քա­րո­զի ներ­քո ի­րենց թեկ­նա­ծուն՝ Ար­գիշ­տի Մե­խակ­յա­նը, ա­ռանց խնդիր­նե­րի հաղ­թե­լու է: Հե­տո հաս­կա­ցան, որ խան­գա­րող գոր­ծոն­նե­րը շատ են, այդ թվում՝ Փա­րաք­ա­րի հա­մայն­քա­պետ Վա­լոդ­յա Գ­րի­գոր­յա­նի տես­քով: Գ­րի­գոր­յա­նի սպա­նութ­յու­նից հե­տո, սա­կայն, ըստ աղբ­յու­րի, ի­րա­վի­ճա­կը ոչ միայն չկար­գա­վոր­վեց, այլ ա­վե­լի վա­տա­ցավ: «Ե­թե չեմ սխալ­վում, այդ ժա­մա­նակ Ձեզ ար­դեն պատ­մել եմ, որ Գ­րի­գոր­յա­նի մեր­ձա­վոր մի շարք ան­ձինք, ով­քեր ո­րո­շա­կի կշիռ ու­նեն տա­րած­քում, ո­րո­շել են, որ ոչ միայն չեն դա­դա­րեց­նում ի­րենց գոր­ծու­նեութ­յու­նը, այլ կշա­րու­նա­կեն աշ­խա­տել նրա մատ­նան­շած ուղ­ղութ­յամբ, թե­կու­զեւ հա­նուն ի­րենց ըն­կե­րոջ հի­շա­տա­կի»,- հի­շեց­րեց աղբ­յու­րը:

Արդ­յուն­քում, ինչ­պես ման­րա­մաս­նեց մեր զրու­ցա­կի­ցը, ընտ­րար­շա­վի ըն­թաց­քին զու­գա­հեռ, իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի մոտ ա­վե­լի ու ա­վե­լի հաս­տատ­վեց հա­մոզ­մուն­քը, որ ցան­կա­ցած վար­չա­կան ռե­սուր­սի պա­րա­գա­յում Մե­խակ­յա­նի շան­սե­րը չեն ա­վե­լա­նում: Ըստ այդմ. «Ո­րո­շումն այն է, որ փոր­ձեն հիմ­նա­կան շեշ­տը դնել ՔՊ-ի կցոր­դի՝ «Հան­րա­պե­տութ­յան» թեկ­նա­ծո­ւի վրա, ո­րի շան­սերն ա­վե­լի նա­խընտ­րե­լի են»,- շա­րու­նա­կեց պատ­մել աղբ­յու­րը, բայց նաեւ նշե­լով, որ այդ մե­խա­նիզ­մը եւս, պարզ­վում է՝ «ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ է»:

«­Բանն այն է, որ ներ­կա բո­լոր հաշ­վարկ­նե­րը հու­շում են, որ Ե­րե­ւա­նի սցե­նա­րը Էջ­միած­նում կրկնելն անհ­նար է: Ն­կա­տի ու­նեմ ՔՊ-ի եւ «Հան­րա­պե­տութ­յան»՝ միաս­նա­բար 50 տո­կո­սից ա­վել ձայ­ներ տա­նե­լու տար­բե­րա­կը: Հաշ­վարկ­նե­րը հու­շում են, որ ներ­կա դրութ­յամբ, ե­թե նաեւ ողջ վար­չա­կան ռե­սուրսն են գոր­ծի դնում, ան­գամ 40 տո­կո­սի հաս­նե­լը պետք է շատ լավ արդ­յունք հա­մա­րել: Ընդ ո­րում, կա­րող է աշ­խա­տել Գ­յում­րիի սցե­նա­րը. չեն տես­նում ան­ցո­ղիկ ո­րե­ւէ ուժ, ո­րը կցան­կա­նա հա­մա­գոր­ծակ­ցել ՔՊ-ի եւ «Հան­րա­պե­տութ­յան» հետ՝ 50 տո­կոս + 1-ն­ ա­պա­հո­վե­լու հա­մար: Այ­սինքն, հի­մա կաշ­խա­տեն ՔՊ-ի թեկ­նա­ծո­ւի օգ­տին, թե՝ «Հան­րա­պե­տութ­յան», դրա­նից ընդ­հա­նուր գու­մա­րը չի փոխ­վում: Նաեւ նկա­տել են, որ «Հան­րա­պե­տութ­յան» օգ­տին աշ­խա­տե­լը լրջա­գույն այլ վտանգ ու­նի. այդ դեպ­քում ՔՊ-ն պար­զա­պես կա­րող է հայտն­վել լա­վա­գույն տար­բե­րա­կով եր­րորդ տե­ղում: Իսկ ա­մե­նամ­ռայլ կան­խա­տե­սում­նե­րով, կա­րող է նաեւ ան­ցո­ղիկ շե­մը չանց­նել, ինչն ար­դեն կդառ­նա իս­կա­կան կա­տաստ­րո­ֆա Փա­շին­յա­նի հա­մար: Ուս­տիեւ, վեր­ջին պա­հին փոր­ձում են նո­րից լծակ­նե­րը շրջել Մե­խակ­յա­նի օգ­տին, չնա­յած նա, ինչ­պես պատ­մե­ցին, ար­դեն բա­վա­կա­նին դե­պրե­սիվ վի­ճա­կում է. սո­վո­րել էր եր­ջան­կա­հի­շա­տակ հոր հաշ­վին տար­բեր դիր­քեր զբա­ղեց­նել, ու հի­մա հեր ա­նու­նից էլ շա­տե­րը նրան դա­տա­փետ­ում են: Ու փո­խա­րե­նը, կա­րող է ձեռ­նու­նայն մնալ»:

Ինչ վե­րա­բե­րում է Փա­շին­յա­նին, ա­պա, ըստ աղբ­յու­րի, ար­դեն այս պա­հին հիմ­նա­կան մտած­մունք­նե­րը սպաս­վող հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին են: «Էն գլխից էր հաս­կա­նա­լի, որ Էջ­միած­նի ընտ­րութ­յուն­նե­րը ոչ միայն հա­կաե­կե­ղե­ցա­կան ար­շա­վում կոշտ քայ­լե­րի գնա­լու (ան­վե­րա­պահ հաղ­թա­նա­կի դեպ­քում, ի­հար­կե) հա­մար են, այլ նաեւ սպաս­վող ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար են փոր­ձա­քա­րի դեր ու­նե­նա­լու: Ե­թե չկա­րո­ղա­նա ինք­նու­րույն, ա­ռանց «Հան­րա­պե­տութ­յան» հաղ­թել, ու­րեմն ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րում խնդիր­նե­րը շատ լուրջ են լի­նե­լու: Ո­րոշ հա­մայն­քա­պետ­նե­րի կա­լա­նա­վո­րե­լը նաեւ Էջ­միած­նում ընդ­դի­մա­դիր թեկ­նա­ծու­նե­րի աչ­քը վա­խեց­նե­լու ի­մաստ ու­ներ: Բայց նման է, որ այդ մե­խա­նիզ­մը եւս չաշ­խա­տեց: Ա­մեն դեպ­քում, սպա­սենք ընտ­րութ­յուն­նե­րին, դրանք կտան շատ հար­ցե­րի մա­սին ի­րա­տե­սա­կան պատ­կե­րա­ցում­ներ, նաեւ, թե ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին ինչ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի ենք բախ­վե­լու»,- խոսքն ա­վար­տեց աղբ­յու­րը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ