Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Էրդողանի` առողջության շատ արագ վատանալու լուրը վերադարձավ օրակարգ

Միջազգային

­Բա­քու՝ Ա­լիե­ւի վեր­ջին շքեր­թին մաս­նակ­ցե­լու մեկ­նած Ռե­ջեփ Էր­դո­ղա­նի նոր լու­սան­կար­նե­րը նո­րից օ­րա­կարգ են բե­րել Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ա­ռող­ջա­կան շատ վատ վի­ճա­կի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս ա­ռանց այդ էլ ա­վե­լի ու ա­վե­լի հաճախ են հայտն­վում շրջա­նա­ռութ­յան մեջ: Եվ ա­հա, այս նոր լու­սան­կար­նե­րը նաեւ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում են հարց բարձ­րաց­րել՝ իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե Էր­դո­ղա­նը դուրս գա ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րից՝ հի­վան­դութ­յան կամ նույ­նիսկ մա­հա­նա­լու պատ­ճա­ռով:

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ, ԵԹԵ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՌԱՆԱ

­Ռուս փոր­ձա­գետ­նե­րը նախ գնա­հա­տում են, որ էր­դո­ղա­նա­կան Թուր­քիա­յի հետ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ի­հար­կե, լի են բա­զում խնդիր­նե­րով: Բայց մեկ դրա­կան նյուանս նրանք տես­նում են՝ Էր­դո­ղա­նը կան­խա­տե­սե­լի, կա­յուն կուրս է վա­րում՝ չմտնե­լով Մոսկ­վա­յի հետ ծայ­րա­հեղ կոշտ հա­կա­մար­տութ­յան դա­շտ, ինչ­քան էլ որ նրան փոր­ձում են Ա­րեւ­մուտ­քից այդ ուղ­ղութ­յամբ մղել: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը շարժ­վում է սե­փա­կան երկ­րի շա­հե­րով՝ չդառ­նա­լով այ­լոց հա­մար ըն­դա­մե­նը «կրա­կից շա­գա­նակ հա­նող»: Ու այս պա­հին Մոսկ­վա­յին, քա­նի դեռ հիմ­նա­կան կենտ­րո­նա­ցումն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յան վրա է, Էր­դո­ղա­նի նման կուր­սն ըն­դու­նե­լի է:

­Ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Յու­րի Պո­դոլ­յակն այս­պես է գնա­հա­տում ինչ­պես Էր­դո­ղա­նի վատ տես­քի, այն­պես էլ քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից նրա հնա­րա­վոր դուրս գա­լու թե­ման. «Էր­դո­ղա­նի վատ ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին լայ­նո­րեն խոս­վում է եր­կար ժա­մա­նակ։ Սա­կայն այս լու­սան­կա­րից դա­տե­լով՝ նրա ա­ռող­ջութ­յու­նը շատ ա­րագ վա­տա­նում է: Սա մեզ հա­մար վատ է։ Հենց Էր­դո­ղանն էր, որ Թուր­քիան դարձ­րեց ՆԱՏՕ-ի «տրո­յա­կան ձի» եւ Ռու­սաս­տա­նի գոր­ծըն­կեր՝ Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Անդր­կով­կա­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան բազ­մա­թիվ հար­ցե­րում»:

Իսկ թե ինչ կա­րող է լի­նել, ե­թե Էր­դո­ղա­նը հե­ռա­նա աս­պա­րե­զից, ա­պա փոր­ձա­գետն այն կար­ծի­քին է, որ ա­մե­նա­հա­վա­նա­կանն է մնում այն տար­բե­րա­կը, որ՝ «Թուր­քիան կրկին մեջ­քը կդարձ­նի մե­զա­նից եւ ճա­կա­տը՝ ՆԱՏՕ-ից։ Հետ­եւա­բար, ցան­կա­ցած ա­պա­գա թուրք ա­ռաջ­նորդ մեզ հա­մար շատ ա­վե­լի խնդրա­հա­րույց կլի­նի, քան ներ­կա­յի­սը։ Ներ­կա­յի­սը հաս­կա­նա­լի է եւ շատ ա­ռում­նե­րով օգ­տա­կար մեզ հա­մար (նույ­նիսկ չնա­յած այն խնդիր­նե­րին, ո­րոնք նա եր­բեմն ստեղ­ծում է մեզ հա­մար)։ Եվ նախ­քան Էր­դո­ղա­նը ան­հե­տա­նա Թուր­քիա­յի քա­ղա­քա­կան քար­տե­զից (այս կամ այն ​​ձեւով), մենք ան­պայ­ման պետք է ա­զա­տենք մեր ձեռ­քե­րը Ուկ­րաի­նա­յում: Ո­րով­հետեւ Էր­դո­ղա­նի հե­ռա­նա­լը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Կով­կա­սում կհան­գեց­նի ձնա­հոս­քի նման գոր­ծըն­թա­ցի: Եվ լու­սան­կար­նե­րից դա­տե­լով՝ մենք ար­դեն պետք է պատ­րաստ­վենք այս մար­տահ­րա­վեր­նե­րին»:

­Պո­դոլ­յա­կը բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված փոր­ձա­գետ է, եւ ա­սել, թե նրա նման եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը գա­լիս են միայն Բաք­վից ստաց­ված մի քա­նի լու­սան­կար­նե­րից, սխալ կլի­ներ: Թեեւ, ի­րա­կա­նում, այդ լու­սան­կար­նե­րում Էր­դո­ղա­նը, որ­քան էլ փոր­ձում է ա­մուր տեսք ըն­դու­նել, սա­կայն դժվար չէ ընդ­հա­նուր թու­լութ­յու­նը նկա­տել: Ա­մեն դեպ­քում, կրկնենք, աս­պա­րե­զից Էր­դո­ղա­նի դուրս գա­լու մա­սին խո­սակ­ցութ­յու­նն­երը նոր չեն, քա­նիցս ան­գամ լու­րեր ե­ղան նրա գրե­թե մա­հա­մերձ վի­ճա­կի մա­սին: Ինչ­պես ա­սում են՝ «ծուխն ա­ռանց կրա­կի չի լի­նում», եւ Էր­դո­ղա­նի՝ աս­պա­րե­զից դուրս գա­լու հար­ցը, թե­րեւս, ի­րա­կա­նում էլ միան­գա­մայն ռեալ է: Իսկ դա, ի­հար­կե, կա­րող է ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նել Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Կով­կա­սում: Եվ, դա­տե­լով ռու­սա­կան աղբ­յուր­նե­րի ռեակ­ցիա­յից, ար­դեն իսկ Մոսկ­վան փոր­ձում է կան­խա­տե­սել եւ պատ­րաստ­վել Թուր­քիա­յում հնա­րա­վոր իշ­խա­նա­փո­խութ­յան սցե­նա­րին:

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՆՈՐ ՇԻԿԱՑՈՒՄՆԵՐԸ

­Բայց այս պա­հին Էր­դո­ղանն իր տե­ղում է, եւ գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք նա ծա­վա­լում է այս պա­հին, ի­հար­կե, նաեւ ա­պա­գա՝ հե­տէր­դո­ղան­յան ժա­մա­նակ­նե­րի հա­մար են հիմ­քեր դառ­նա­լու: Այդ գոր­ծըն­թաց­նե­րից, թե­րեւս, շա­րու­նա­կում է ա­ռաջ­նա­յին պլա­նում մնալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի թե­ման եւ այդ հա­մա­տեքս­տում, թե­րեւս բո­լո­րից էլ ա­ռաջ, թուրք-իս­րա­յե­լան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, շա­րու­նա­կում են աչ­քի ա­ռաջ շի­կա­նալ: Աս­վա­ծի հիմ­նա­վո­րում­նե­րից մե­կն էլ Ան­կա­րա­յի վեր­ջին ո­րո­շումն էր՝ ձեր­բա­կալ­ման օր­դեր է տվել Նե­թան­յա­հո­ւի եւ­ ընդ­հա­նուր հաշ­վով 37 իս­րա­յել­ցի պաշ­տոն­յա­նե­րի հա­մար։ Ն­րանց Թուր­քիան, այն է՝ Էր­դո­ղա­նը մե­ղադ­րում է «Գա­զա­յի հատ­վա­ծում հա­մա­կարգ­ված ցե­ղաս­պա­նութ­յան եւ մարդ­կութ­յան դեմ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի մեջ»: Սա ար­դեն չի կա­րող խաղ լի­նել, ինչ­պես որ մինչ այս Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով Ան­կա­րա­յին մե­ղադ­րում էին իս­լա­մա­կան աշ­խար­հում եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Ի­րա­նում:

Ի պա­տաս­խան, Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Շոշ Բեդ­րոս­յա­նը հայ­տա­րա­րել է, որ թուրք զին­վոր­ներ չեն տե­ղա­կայ­վի Գա­զա­յում՝ բազ­մազգ ու­ժե­րի կազ­մում, ո­րոնք պետք է փո­խա­րի­նեն Իս­րա­յե­լի պաշտ­պա­նութ­յան բա­նա­կին, հայտ­նում է Times of Israel-ը: «Թուր­քի ոտք չի լի­նի մեր հո­ղում»,-ասել է Բեդ­րոս­յա­նը: Եվ սա այն դեպ­քում, որ մինչ այս Թուր­քիա­յում ԱՄՆ դես­պան Թոմ Բե­րե­քը հայ­տա­րա­րել էր, որ Թուր­քիան կմաս­նակ­ցի այդ գոր­ծըն­թա­ցին: Իսկ ա­վե­լի վաղ ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Ջեյ Դի Վենսն էր հայ­տա­րա­րել էր, որ Ան­կա­րան «կա­ռու­ցո­ղա­կան դեր» կխա­ղա, բայց նաեւ, որ Վա­շինգ­տո­նը ո­չինչ չի պար­տադ­րի Իս­րա­յե­լին, երբ խոս­քը վե­րա­բե­րում է նրա տա­րած­քում օ­տա­րերկր­յա զոր­քե­րին:

Ու սրանք ա­մե­նե­ւին էլ ան­մեղ երկ­կողմ «կծոց­ներ» չեն: Մաս­նա­վո­րա­պես, Նե­թան­յա­հու­ին ձեր­բա­կա­լե­լու օր­դեր տալն Ան­կա­րա­յի կող­մից այն ծայ­րա­հեղ քայլն է, ո­րը կա­րե­լի է նաեւ գնա­հա­տել` որ­պես ցու­ցադ­րա­կան թշնա­մութ­յան ակտ: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շարժ­վում են դե­պի պա­տե­րազմ: Իսկ հի­մա, երբ ձեր­բա­կալ­ման օր­դեր է տա­լիս Թ­րամ­փի սի­րեց­յալ Իս­րա­յե­լի լի­դե­րի հա­մար, ա­պա դա պետք է էա­պես վատ­թա­րաց­նի նաեւ թուրք-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

­Թե ին­չու են թուրք-իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յու­ններն այս շի­կաց­մա­նը հա­սել, դա եւս հաս­կա­նա­լի է: Նե­թան­յա­հուն պար­զա­պես ստիպ­ված է շա­րու­նա­կել ա­ռաջ տա­նել «Մեծ Իս­րա­յե­լի» գա­ղա­փա­րը, հա­կա­ռակ դեպ­քում կհե­տե­ւի նրա պաշ­տո­նան­կութ­յունն ու կա­լան­քը: Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ այդ սխե­ման ա­ռաջ տա­նելն այդ­պես էլ չի ստաց­վում: Պա­տերազմն արդ­յունք չտվեց, ո­րից հե­տո Ի­րա­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ամ­րաց­նում է իր ռազ­մա­կան դիր­քե­րը. շա­րու­նա­կում են նո­րա­նոր հա­ղոր­դում­ներ գալ Ռու­սաս­տա­նից  եւ Չի­նաս­տա­նից Ի­րա­նին ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա տրա­մադ­րե­լու մա­սին՝ ա­վիա­ցիա, ՀՕՊ հա­մա­կար­գեր, գեր­ժա­մա­նա­կա­կից ռա­դար­ներ եւ այլն: Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը ֆիք­սում են, որ եր­կի­րը շա­րու­նա­կում է հիմ­նա­կան դե­րա­կա­տար դառ­նալ ինչ­պես չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու», այն­պես էլ՝ ռուս-հնդկա­կան <<Հ­յու­սիս-­Հա­րա­վի>> հա­մար՝ դրա­նով պարզ ակ­նար­կե­լով, որ Ի­րա­նի շա­հե­րը սեր­տո­րեն կապ­ված են Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան եռ­յա­կի հետ, եւ այս­պես շա­րու­նակ: Ճիշտ է, Իս­րա­յե­լի հետ նոր պա­տերազ­մի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, սա­կայն այս ա­մե­նը գա­լիս է եւս մեկ ան­գամ հու­շե­լու, որ այդ թե­ման ար­դեն ոչ թե իս­րա­յե­լա-ի­րա­նա­կան, այլ՝ Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան եռ­յա­կի հետ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յու­ննե­րի դաշ­տում է, եւ նոր պա­տե­րազ­մը կդի­տարկ­վի Վա­շինգ­տո­նի հար­վա­ծը եռ­յա­կին: Վ­եր­ջա­պես, ներ­կա ի­րա­վի­ճա­կում շատ ա­վե­լի մեծ հարց է, թե Ի­րա­նի դեմ նոր պա­տե­րազմ սկսելն անվ­տան­գա­յին ի­մաս­տով ի՞նչ կնստի Իս­րա­յե­լի վրա: Կարճ ա­սած, «Մեծ Իս­րա­յե­լի» «պլան Ա»-ն դառ­նում է լիո­վին ան­հե­ռան­կա­րա­յին, եւ Նե­թան­յա­հու­ին մնում է ակ­տի­վաց­նել սի­րիա­կան, ա­վե­լի ճիշտ՝ «Քուր­դիս­տա­նի» «պլան Բ»-ն, հենց որն էլ տա­նում է Թուր­քիա­յի հետ բախ­ման դաշտ:

­Հի­մա էլ Սի­րիա­յի նա­խա­գա­հի պաշ­տո­նը գրա­ված ա­հա­բե­կիչ Ջու­լա­նիին են կան­չել Վա­շինգ­տոն, Թ­րամփն ան­ձամբ հան­դի­պեց նրա հետ (պաշ­տո­նա­պես ա­հա­բե­կիչ ճա­նաչ­վա­ծի, ո­րի հա­մար նույն ԱՄՆ-ն­ էր գլխա­գին նշա­նա­կել): Թեեւ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վում է, թե նպա­տա­կը նրա ղե­կա­վա­րած Սի­րիան ա­մե­րիկ­յան հա­կաա­հա­բեկ­չա­կան կոա­լի­ցիա­յի մաս դարձ­նելն է, սա­կայն ան­գամ ա­մե­րիկ­յան փոր­ձա­գետ­ներն են պնդում, որ հիմ­նա­կան շեշ­տը կդրվի Ջու­լա­նիին պար­տադ­րել, որ սի­րիա­կան նոր Սահ­մա­նադ­րութ­յուն եր­կի­րը հռչա­կի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի պես մի բան՝ մի շարք ազ­գութ­յուն­նե­րի ա­մե­նա­լայն ինք­նա­վա­րութ­յուն, այդ թվում՝ սե­փա­կան ար­տա­քին եւ ռազ­մա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն կա­ռու­ցե­լու ծրագ­րե­րով: Իսկ դա ու­ղիղ ճա­նա­պարհ է իս­րա­յել­յան «Դավ­թի մի­ջանցք» կոչ­ված նա­խագ­ծի հա­մար, ո­րը Սի­րիա­յի հա­րա­վա­յին՝ դրուզ­նե­րի գո­տով կա­րող է Իս­րա­յե­լը կա­պել Եփ­րատ գե­տի ա­րե­ւել­յան հատ­վա­ծի քրդա­կան գո­տու հետ: Նա­խա­գիծ, ո­րը քան­դում է այն ա­մե­նը, ինչն Էր­դո­ղա­նը կա­ռու­ցել է ողջ ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, քա­նի դեռ Էր­դո­ղանն ի­շխա­նութ­յան ղե­կին է, նրա հիմ­նա­կան եւ մի­գու­ցե վեր­ջին գոր­ծա­ռույ­թը մնում է հենց սի­րիա­կան ուղ­ղութ­յու­նը: Իսկ դա, ի­հար­կե, ոչ թե պար­զա­պես ա­նի­մաստ է դարձ­նում Ռու­սաս­տա­նի հետ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լը, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յունն էլ ա­վե­լի է սկսում Ան­կա­րա­յի հա­մար կար­գա­վո­րվել: Մոսկ­վան էլ, նման է, որ բա­վա­կա­նին սառն է նա­յում Ան­կա­րա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նոր մա­կար­դա­կի հասց­նե­լու ջան­քե­րին: Թե­րեւս մա­սամբ՝ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Էր­դո­ղա­նի նկրտում­նե­րի, մա­սամբ էլ, չբա­ցա­ռենք, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հետ կապ­ված Թ­րամ­փի հետ հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով:

Այլ հարց, որ Էր­դո­ղա­նի՝ խա­ղից դուրս գա­լու դեպ­քում աս­տի­ճա­նա­բար ստա­տուս-քվո­յի նման­վող այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է փոխ­վել: Ա­ռա­վել եւս, ե­թե Էր­դո­ղա­նին փո­խա­րի­նի ա­րեւմտ­յան ինչ-որ մա­րիո­նետ, ո­րը կա­րող է եւ հրա­ժար­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հիմ­նա­կան ուղ­ղութ­յու­նից՝ հիմ­նա­կան շեշ­տը դնել Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­սութ­յուն­նե­րի վրա: Հե­ռան­կա­րա­յին ի­մաս­տով, դա, թե­րեւս, կա­րող է տա­նել Թուր­քիա­յի մաս­նատ­ման՝ Քուր­դիս­տան ստեղ­ծե­լու մի­ջո­ցով: Բայց մինչ այդ, ա­ռաջ­նա­յին՝ հենց Հա­յաս­տանն է, որ դառ­նա­լու է հիմ­նա­կան թի­րախ­նե­րից մե­կը: Ե­թե միայն, ինչ­պես ռուս փոր­ձա­գետն է ակ­նար­կում, չա­զա­տի իր «ձեռ­քերն Ուկ­րաի­նա­յում»՝ հա­րավ­կով­կաս­յան եւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան վրա հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նե­լով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ