Ուկրաինական զինկոմիսարիատում Անջելինա Ջոլիից պահանջել են 100,000 դոլար՝ իր անվտանգության աշխատակցին ազատ արձակելու համար. The Sun (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւշագրավ մանրամասներ են բացահայտվել Ուկրաինա օրերս այցելած Անջելինա Ջոլիի անվտանգության աշխատակցին հարկադիր զորակոչի ենթարկելու աղմուկ հանած պատմության մասին:
Այսպես, դերասանուհուց զինկոմիսարիատում պահանջել են 100,000 դոլար՝ իր անվտանգության աշխատակցին ազատ արձակելու համար։
Աշխատակցին բերման ենթարկելուց հետո, Անջելինա Ջոլի մեկնել էր Նիկոլաևի զինկոմիսարիատ, որտեղ նրան հայտնել են, որ տղամարդը չունի անհրաժեշտ փաստաթղթերը։ Ապա սկսել են դերասանուհուց շորթել 100,000 դոլար՝ անվտանգության աշխատակցին ազատ արձակելու համար։ Այդ մասին Ջոլիին ուղեկցող Legacy of War կազմակերպության աշխատակիցները մանրամասներով կիսվել են The Sun-ի հետ։
Հետաքրքիր է, որ անվտանգության աշխատակցի հետ կապված իրավիճակի հրապարակումից հետո Ուկրաինայի զինված ուժերը պաշտոնական հայտարարություն են տարածել՝ բացատրելով միջադեպը, բայց հետո ջնջել են փաստաթուղթը և հայտարարել, որ չեն կարող բացահայտել մանրամասները։