ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ)

Գնդիկավոր ատրճանակով կրակել է ակումբի պատերին . խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քր. հետապնդում Ա. Հարությունյանի դեմ

Քրեական

Տարբեր խայտառակ  պատմություններով անցնող Անիտա Հարությունյանը , նոյեմբերի 9-ին հերթական անգամ Երեւանի ակումբների մեկում աչքի է ընկել իր լկտի ու անսթափ վարքագծով, այս անգամ նույնիսկ բանը հասել է կրակոցների:
Ուժային  համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղեկացանք որ 
նոյմեբերի 9-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ,  որի ժամանակ Անիտա Հարությունյանը   վեճի է բռնվել գիշերային ակումբի աշխատակիցների ու  տարածքի պահպանությունն իրականացնող ծառայողների  հետ, սկզբում վիրավորել է աշխատակիցներին, պոկել գիշերային ակումբի ծաղիկները, ձեռքով հարվածներ է հասցրել պահպանությունն իրականացնող տղաներին, իսկ վերջում իր մոտ գտնվող  շարիկավոր ատրճանակով կրակել է ակումբի պատերին: 
Դեպքի առթիվ  նախաձեռնված քր. վարույթի  շրջանակներում, Ա. Հարությունյանի նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝(297 հոդվածի 1-ին, եւ 452 հոդվածի՝ 3-րդ մասով) խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությունը  միջամտելու հատկանիշենորվ:  Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ եւ վարչական հսկողություն: 

Վերը նշվածի առնչությամբ, փորձեցինք ստանալ նաեւ ՀՀ Ոստիկանության մեկնաբանությունը որտեղից մեզ փոխանցեցին, որ  նոյմեբերի 9-ին այո ակումբներից մեկում տեղի է ունեցել միջադեպ որի արդյուքնում նույն օրը Ա. Հ-ն ձերբակալվել է: 
Քննչական կոմիտեն եւս հաստատեց, որ նոյեբերի 9-ին տեղի է ունեցել միջադեպ՝ ակումբներից մեկում , որի արդյունքում մեկ անձի նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ