Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

Վերջին ձերբակալությունները հերթական շոու-ներկայացումն էր՝ իրականությունից շեղելու համար

Ներքաղաքական

Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր ու եղբորորդու ձերբակալությունը հասարակության ուշադրությունը գրավելու հերթական ցածրորակ շոու-ներկայացումն էր: Այս կարծիքին են «Իրավունք»-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը։

Համաքաղաքացիների գերակշռող մեծամասնությունը բացասական է վերաբերվում վերջին իրադարձություններին: Անկախ այն բանից՝ մարդիկ հետեւում են լրահոսին, թե՝ ոչ, շատերը հայտնեցին այն կարծիքը, որ թեպետ հեռուստացույց չեն դիտում, հատկապես հայկական հեռուստաալիքները, սակայն քննադատում են Վեհափառ Հայրապետի եղբոր ու եղբորորդու ձերբակալությունը:

«Դե, ի՞նչ ասեմ, ի՞նչ տարբերություն՝ հայե՞րն են արգելում Հայաստանում եկեղեցականներին, թե՞ թուրքերն են արգելում մեր կրոնը։ Տարբերություն չեմ տեսնում», - ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Անցորդներից ոմանք ավելի կտրուկ արտահայտվեցին ձերբակալության վերաբերյալ. «Ցանկացած քրիստոնյա մարդ չի կարող դրական կարծիք ունենալ այս ամենի մասին։ Սա կարելի է ռուսերեն բառով ասել՝ «беспредел» է։ Ընդհանրապես մեր եկեղեցին, մեր վեհափառը անձեռնմխելի են: Շոկային վիճակ է։ Ես չեմ պատկերացնում ցանկացած քրիստոնյա մարդու, որը կարող է ասել՝ վա՜յ, ճիշտ են անում։ Սա խայտառակություն է ամբողջ աշխարհով մեկ»։ 

Համաքաղաքացիները հայտնեցին նաեւ այլ կարծիքներ։ «Կարծիքս այն է, որ յուրաքանչյուր մարդ պիտի անալիզ անի, թե ինչի հիման վրա են ձերբակալությունները։ Մարդիկ խանգարել են քարոզչական միջոցառմանը, դրան համապատասխան միջոցառումներ են։ Եթե չէ, դա ուրեմն՝ ճիշտ չի»։

«Լավ էլ արել են։ Շատ ճիշտ են արել». այս կարծիքների հեղինակները հասարակության հակառակ կողմի բեւեռից էին։ Օրինակ, հնչեց նաեւ այսպիսի մի կարծիք. «Եթե օրենքը խախտել են, ինչ-որ անօրինական քայլ են կատարել, պետք է ձերբակալեն, բա ի՞նչ պիտի անեն։ Չեմ կարծում, որ պատվիրված է, որովհետեւ այս ընթացքում մենք շատ ենք տեսել, որ այդ թեւը միշտ էլ խախտում է օրենքը։ Հատկապես՝ ընտրությունների հետ կապված: Մարդիկ չեն էլ պատկերացնում՝ ինչ ձեւի»։

Նախընտրական քարոզարշավի հետ էին կապվում նաեւ մեր համաքաղաքացու հետեւյալ խոսքերը. «Նայե՛ք, ուրեմն՝ խնդիրն այն է, որ նախընտրական շրջանում է ձերբակալվել: Կոնկրետ այդ մարդկանց հետ կապված տեղյակ չեմ, ինչքանով ապացուցված կլինի մեղքը։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Ովքե՞ր են ձերբակալողները, խնդիրը դատական համակարգն է, ոստիկանական համակարգն է։ Խնդիրը հայաստանյան բանտերն են, մեկուսարանները։ Որ նույնիսկ, եթե մարդիկ մեղավոր են, նրանք հայտնվում են այդ անօրինական սիստեմի մեջ։ Ոստիկանության եւ այդ դատական համակարգի զոհն է լինում,որը ուղղակի սպասում է։ Ոչ մի բան չի արվել իշխանության կողմից, որ մենք սկսենք ավելի շատ հավատալ։ Խնդիրը դրա մեջ է։ Այսինքն՝ մի կողմից կա խնդիր։ Եկեղեցին էլ է խնդիր, խնդրահարույց կառույց, որը հարկեր չի վճարում, որը պարզ չի՝ ինչով է զբաղվում, միշտ քաղաքականության մեջ է ներգրավված տասնամյակներ շարունակ եւ անկախ Հայաստանում նույնպես։ Դա է խնդիրը։ Ուրիշ բան, որ կասկածելի է, որ նույնիսկ եթե մարդ գուցե եւ մեղավոր է, բայց այդ ո՞վ պետք է բռնի, որտե՞ղ պետք է մեկուսացվի, ո՞վ պետք է դատի։ Ա՛յ, էդ բռնողներին բռնենք, դատողներին դատենք։ Գուցե այդտեղ ինչ-որ բալանս է պետք։ Այսինքն՝ զուտ անվստահության մթնոլորտում էդ կտրուկ գործողությունները միշտ ավելացնում են անվստահությունը»։

«Սա շոու է,– այսպես արտահայտվեց եւս մի համաքաղաքացի՝ նկարագրելով իրավիճակը,– եթե քրեական գործը կարդամ, ավելի մասնագիտորեն կպատասխանեմ։ Հիմա հասարակությունը կենտրոնացած է սրա վրա, պետք է մի բանով զբաղվի հասարակությունը, զբաղվում է, է՛լի»։

Մեր հարցման ընթացքում հանդիպեցինք նաեւ քաղաքացիների, որոնք «ուշադիր» հետեւում են բոլոր իրադարձություններին. «Դե, հենց ընենց հո չէի՞ն ձերբակալի։ Ուրեմն՝ մի բան եղել է, որ ձերբակալում են, է՛լի։ «Ֆեսբուքում» էլ կար, համացանցում էլ կար, որ իրենք բիզնեսով են զբաղված եւ այլն։ Եվ Վեհափառի շուրջը լուրջ բաներ է կատարվում, ահագին բան ա պարզվում, ես էդ կարծիքին եմ»։

«Այս ամենը իրավապահ մարմինների վերահսկողության ներքո պետք է իրականացվի,– սա մեկ այլ քաղաքացու կարծիքն է, որն ավելացրեց,- դե, ես կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է դա իրականացնեն, ըստ օրենքի, բայց դե որքանո՞վ են իրենք մեղավոր, միայն դատարանը կասի։ Իհարկե, դա սկանդալ է, բայց դե հավատում եմ, որ իրավապահ մարմինները կարողանում են դատական պրոցեսով ապացուցել՝ մեղավո՞ր են իրենք, թե՞ մեղավոր չեն։

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այս կարգավիճակում,- այսպես արտահայտվեց եւս մեկ քաղաքացի՝ հավելելով,- թող հիմնավորեն, թող ապացույցները տան։ Ես եկեղեցուց մի քիչ հեռու մարդ եմ, բայց ամեն ինչում մեղադրում են, կա «Презумция невиновности», ես չպիտի բացատրեմ, որ ես ուղտ չեմ, չէ՞։ Թող իրենք բացատրեն սկզբից։ Ընդհանրապես էդ ձերբակալությունները տեղին չեն: Ինչո՞ւ են կիրառում խափանման միջոց կալանքը, մարդ չի սպանել, ես չգիտեմ՝ ի՞նչ է արել։ Եթե մարդ է սպանել, դա ծանր հանցանք է, բայց այս դեպքում՝ մի օր ինձ էլ կարող են ձերբակալել, ձեզ էլ: Այնպես որ, էս պետություն կոչվածում ամեն ինչ հնարավոր է, ի՞նչ ասեմ։ Էլ ուրիշ ասելու բան չունեմ։ Բոլորին համերաշխություն»։

Հատկանշական է, որ բազմաշերտ հասարակության բեւեռացված կարծիքների խայտաբղետ հարցաշարի ավարտին բոլոր համաքաղացիները խոսքն ավարտում էին հենց համերաշխության ու խաղաղության բարեմաղթանքներով։

ՍՏԵԼԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված