Եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, ՌԴ-ն կտա հայելային պատասխան.Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ միջուկային տերություն ատոմային զենքի փորձարկում անցկացնի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
«Մեր դիրքորոշումը [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը ուրվագծել է երկու տարի առաջ՝ 2023 թվականին, երբ իր ելույթներից մեկում պատասխանելով համապատասխան հարցին՝ նա ասել է, որ եթե միջուկային տերություններից որևէ մեկը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի՝ ոչ թե կրիչների, ոչ թե ենթակրիտիկական փորձարկումների, այլ միջուկային զենքի փորձարկումների, Ռուսաստանը նույնը կանի», - հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը։
