«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին

«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ 80 - ԻՑ ԱՎԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ, ՓՐԿԵԼ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՆՎԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասարակություն

 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՆՎԵՐ ՀԱՅԿԱԶԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր։

Այսօր, նոյեմբերի 11-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Անմահ հերոսի հայրենի Տուֆաշեն գյուղում գտնվող հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, Տուֆաշեն վարչական կենտրոնի ղեկավարը, աշխատակիցներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Նվեր Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի այս օրը նոյեմբերի 11-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. - Նվերը հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2019-ին զորակոչվեց Հայոց բանակ ծառայության։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի զորամասում։

Պատերազմի ընթացքում զանգում էր ծնողներին ու միշտ ասում, որ ամեն ինչ կարգին է։ Շատ բարի, աշխույժ, աշխատասեր երեխա էր, շատ երազանքներ ուներ, ցավոք մնացին անկատար, ազատ ժամանակ սիրում էր նկարել, ինչպես նաև մեքենա վարել։ Չխնայելով ոչինչ, Նվերը խիզախաբար մարտնչել է Մարտակերտի, ապա նաև Մարտունու պաշտպանական դիրքերում։ Հրամանատարի զոհվելուց հետո իր վրա է վերցրել դասակի հրամանատարությունը, խիզախաբար ոչնչացրել է թշնամու 80 - ից ավելի զինվորների, հոկտեմբերի 29-ին փրկել է 20-25 վիրավոր ընկերների կյանքը ու իր պահած դիրքում զոհվել հերոսաբար, հոկտեմբերի 29-ին։ Երկար ժամանակ լուր չկար, անհետ կորած էր համարվում, մինչև հունվարի 15-ը»։

Դաժան պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար, Նվեր Հայկազի Գրիգորյանը, հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։Հայրենի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է նրա անվան դասասենյակ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված