⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Սա «Մեծ թուրանի» ծրագիրն է, որն իրականացվում է. Եղոյան

Ներքաղաքական

Հետեւողականորեն փլուզում են երկրի կարեւորագույն ինստիտուտները՝ բանակ, եկեղեցի, կրթություն…  «Իրավունք TV»-ի տաղավարում «Հայոց Հայրենիք» կուսակցություն նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ սա հրահանգ է, որը կատարում է ներկայիս իշխանությունը:

— Ընդ որում՝ սա հրահանգ է թուրք-ադրբեջանական լծակների կողմից: Ի՞նչ է նշանակում, մենք պետք է բանակ չունենանք: Մենք չեն կարող բանակ չունենալ: Ցանկացած պետություն ունի իր բանակը, առավել եւս՝ մենք, քանի որ ապրում ենք այնպիսի հարեւանների հետ, որոնք ամեն րոպե կարող են վտանգել մեր երկրի անվտանգությունը: Հետեւաբար, հասկանում ենք, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը եկել է ոչ թե պետություն կառուցելու, այլ այն վերջնական փլուզելու: Կարծես, գործող իշխանությունն ամբողջովին նվիրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությանը: Մենք կանգնած ենք լրջագուն խնդիրների առջեւ եւ ունենք տարածքային կորուստներ, բանակի կորստի վտանգ: Սա պանթուրքական «Մեծ Թուրանի» ծրագիրն է, որն իրականացվում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ