⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Բազմաթիվ ծանր, ցավոտ ու անպատասխան հարցեր կան դեռ. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Թուրք լրագրողն ի լուր աշխարհի Արարատ Միրզոյանի մտքերը նույնականացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: 
Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան մեղմում, այնուհետև գնահատանքի խոսքեր  է հղում Սևանա լճին Գյոյչա անվանած, ինչպես նաև ՀՀ-ում ադրբեջանական ծագման բնակավայրերի մասին ակնարկած  Ալիևին...

Իրենց դավադիր գործողություններն ու բազում թրքահաճո հայտարարությունները մոռացած ՔՊ-ականներից մեկն այսօր փորձել է համադրել Սերժ Սարգայանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի ու ադրբեջանական տեսակետները:

Երիտասարդ տարիքում հայրենիք հանձնած դեպուտատին արժե հիշեցնել նաև օրինակ՝ 2020թ. փետրվարին իր շեֆի հորինած մյունխենյան սկզբունքների մասին: Արդյո՞ք այդ և նմանատիպ ոչ ադեկվատ հայտնի ու անհայտ քայլերով չէր Նիկոլ Փաշինյանը նպասել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձախողմանը: 

Իսկ գուցե նա միտումնավո՞ր էր անում այդ ամենը: Կամ, եթե բանակցային գործընթացի ձախողման գործում Նիկոլը չունի մեղքի իր բաժինը, գուցե դեպուտատը բացատրի՞, թե որոնք էին 44-օրյա պատերազմի# սանձազերծման պատճառները:

Բազմաթիվ ծանր, ցավոտ ու անպատասխան հարցեր կան դեռ: 
Հանձնված Արցախ, հայերնազրկված բնավեր ժողովուրդ, օկուպացված տարածքներ, ջլատված բանակ, վտանգված ինքնիշխանություն, հարվածի տակ ընկած Սյունիք, չհիմնավորված զոհեր, պառակտված հասարակություն հակաեկեղեցական արշավ,

տարաբնույթ ապօրինություններ, չարդարացված բյուջետային ծախսեր, բանտարկություններ, զրպարտություններ և այլն: 

Սրանց մասին մտածեք: Այս հարցերի պատասխաններն օդում կախված են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ