Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐԻՑ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ

Միջազգային

Հա­յաս­տա­նի շուրջ 2018թ.-ից զար­գա­ցող ի­րա­վի­ճա­կի ֆո­նի (Տես նաեւ https://iravunk.com/?p=327546&l=amն, Մոսկ­վան օ­րերս հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց, որ ի­րեն հա­մա­րում է խա­ղի մեջ: Նախ, Փա­շին­յա­նը բա­վա­կա­նին նյար­դա­յին ռեակ­ցիա ցու­ցա­բե­րեց Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ռու­սաս­տա­նի եւ Նոր Նա­խիջ­եւա­նի թե­մի ա­ռաջ­նորդ Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սիս­յա­նին՝ Գա­րե­գին Բ-ի եղ­բո­րը, մեկ տար­վա ըն­թաց­քում երկ­րորդ ան­գամ ՌԴ Ազ­գա­յին միաս­նութ­յան օր­վա ա­ռի­թիվ Նեւս­կու շքան­շա­նով պարգ­եւատ­րե­լու հետ կապ­ված: Մի կող­մից, նի­կոլ­յան լրատ­վա­կան աղբ­յուր­ներն իս­կա­կան հիս­տե­րիա սար­քե­ցին: Մ­յուս կող­մից, նա ան­ձամբ հարկ հա­մա­րեց դրան անդ­րա­դառ­նալ, թե՝ ցան­կա­ցած եր­կիր ա­զատ է պարգ­եւատ­րել ում ցան­կա­նում է. «Այդ թվում նաեւ` հա­յաս­տան­ցի ե­պիս­կո­պո­սին: Հա­մե­նայնդեպս, մեր օ­րեն­քը չի ար­գե­լում, էլ չեմ ա­սում, որ կա­րող է պարզ­վել, որ պարգ­եւատր­ված ան­ձը նաեւ Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն ու­նի»:

Ցն­ցող է՝ երկ­րի վար­չա­պե­տի ա­թո­ռին նստած ան­ձը խո­սում է «կա­րող է պարզ­վել» մա­կար­դա­կով. բա պար­զեք, ին­չո՞վ եք զբաղ­ված: Բայց այս նյար­դա­յին ռեակ­ցիան կա­րե­լի է «հաս­կա­նալ». նման պար­գե­ւատ­վութ­յամբ Կ­րեմ­լը հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց իր գնա­հա­տա­կա­նը Հայ եկե­ղե­ցու հան­դեպ նի­կոլ­յան ներ­կա­յիս կուր­սի հան­դեպ, ո­րը, ի­հար­կե, Փա­շին­յա­նին չի կա­րող խո­րա­պես չմտա­հո­գել:

Ա­ռա­վել եւս` Հա­յաս­տան ցո­րեն բե­րե­լու «տա­րօ­րի­նակ» պատ­մութ­յան ֆո­նին, ո­րի հետ կապ­ված եւս Նի­կո­լը ցնցող հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց: Թե՝ «Քա­նի որ ի­րա­վի­ճակն անս­պա­սե­լի եւ դի­նա­միկ զար­գա­ցում­ներ  է ու­նե­նում, ա­մեն օր բան է փոխ­վում: Ի սկզբա­նե նա­խա­տես­ված էր, որ Ղա­զախս­տա­նից պետք է գա ա­ռա­ջին գնաց­քը: Բայց դրա­նից հե­տո պարզ­վեց, որ Ադր­բե­ջա­նը նման հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս է նաեւ Ռու­սաս­տա­նից ե­կող գնացք­նե­րին… Մինչ­դեռ Ղա­զախս­տա­նով նա­խա­տես­ված շար­ժա­կազ­մը դեռ տեղ չի հա­սել…»: Բ­նա­կա­նա­բար, Փա­շին­յա­նին մնում է միայն գո­հու­նա­կութ­յուն հայտ­նել այս ի­րա­վի­ճա­կից, նաեւ հեր­թա­կան ան­գամ պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նել՝ «Մար­գա­րա-­Կոռ­նի­ձոր եւ հա­կա­ռակ եր­թու­ղով ա­պա­հո­վե­լու թուր­քա­կան եւ­ ադր­բե­ջա­նա­կան բեռ­նա­տար­նե­րի ան­ցու­մը»:

Բայց դրա­նով հան­դերձ էլ ի­րա­վի­ճա­կի «զա­վեշ­տը» չի վե­րա­նում: Այ­սինքն` պարզ­վում է, որ այն պա­հին, երբ Նի­կո­լը խո­սում էր ղա­զա­խա­կան ցո­րե­նի մա­սին, պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նե՞ր, որ Ռու­սաս­տա­նից եւս բեռ­ներ են գա­լու, եւ դա իր հա­մար « անս­պա­սե­լի» զար­գա­ցում էր: Բայց ին­չո՞ւ, երբ Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը միան­գա­մայն պարզ էր՝ «չե­ղար­կել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քով Հա­յաս­տան բեռ­նե­րի տա­րանց­ման ար­գել­քը»: Ոչ թե միայն ղա­զա­խա­կան ցո­րե­նի հա­մար, այլ առ­հա­սա­րակ՝ «չե­ղար­կել է տա­րանց­ման ար­գել­քը»:

Չ­նա­յած, Նի­կո­լի հա­մար մի­գու­ցե «անս­պա­սե­լին» ա՞յն էր, որ ռու­սա­կան ցո­րենն այդ­քան ա­ռա՞ջ ըն­կավ ղա­զա­խա­կա­նից, քա­նի որ դա կա­րող է Ա­լիե­ւի այդ ո­րոշ­մա­նը միան­գա­մայն այլ ե­րանգ տալ: Այ­սինքն, սկզբնա­կան սպա­սե­լիքն ի­րոք ղա­զա­խա­կան ցո­րենն էր, ո­րը, ի սկզբանե հարց էր, թե ո՞ր ճա­նա­պար­հով է Հա­յաս­տան հաս­նե­լու՝ Ռու­սաս­տա­նո՞վ, թե՞ Կաս­պից ծո­վով Ադր­բե­ջան, այն­տե­ղից էլ՝ Վ­րաս­տան-­Հա­յաս­տան: Ե­թե երկ­րորդ տար­բե­րա­կով է, եւ այս­քան ու­շա­նալն այդ մա­սին է ակ­նար­կում, ա­պա այս ծրա­գի­րը կնշա­նա­կեր «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» փոր­ձար­կում: Ս­րա՞ն էր սպա­սում Նի­կո­լը, բայց անս­պա­սե­լիո­րեն ռու­սա­կան ցո­րե՞­նը ե­կավ:

Բայց ռուսականի դեպքում էլ հար­ցեր կան: Այն է՝ Ա­լիե­ւը ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րեց հոկ­տեմ­բե­րի 21-ին: Նո­յեմ­բե­րի 3-ին ցորենը մտավ Ադր­բե­ջան՝ մի քա­նի օր էլ շարժ­վե­լով ռու­սա­կան ճա­նա­պարհ­նե­րով: Այ­սինքն, Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նից մոտ մեկ շա­բաթ անց գնացքն ար­դեն ճա­նա­պարհ է ըն­կել, եւ այդ մեկ շա­բա­թում պետք է լուծ­վեին բո­լոր հար­ցե­րը՝ ցո­րե­նի ձեռք­բե­րու­մից (մաս­նա­վոր գոր­ծար­քի մա­սին է խոս­քը), պայ­մա­նագ­րե­րից, վճա­րում­նե­րից սկսած, մին­չեւ նոր լո­գիս­տիկ ուղ­ղութ­յան մշա­կում, պե­տա­կան հա­մա­ձայ­նե­ցում­ներ (ի վեր­ջո, 1990-ա­կան­նե­րից ի վեր նա­խա­դեպ չու­նե­ցող ուղ­ղութ­յուն պետք է շահագործվեր) եւ այդ­պես շա­րու­նակ: Իսկ ղա­զա­խա­կան ցո­րե­նը, ինչ­պես ե­րեկ հայ­տա­րար­վեց, տեղ է հա­սել. եր­կա­թու­ղով, անց­նե­լով մո­տա­վո­րա­պես այն­քան ճա­նա­պարհ, որ­քան ռու­սա­կա­նը: Դ­րա ձեռք­բեր­ման գոր­ծըն­թա­ցը պաշ­տո­նա­պես շատ ա­վե­լի շուտ էր սկսվել, բայց է­լի ու­շ տեղ հասավ: Այ­սինքն, ռու­սա­կա­նի դեպ­քում կա´մ­ ի­րոք հրաշք է տե­ղի ու­նե­ցել, կա´մ պար­զա­պես ստիպ­ված ենք են­թադ­րել, որ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը սկսվել էին Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նից ա­վե­լի վաղ: Այն է՝ Ռու­սաս­տա­նում Ա­լիե­ւի հայ­տա­րա­րելուց ա­վե­լի շուտ էին տեղ­յակ, որ ճա­նա­պար­հը գոր­ծե­լու է, իսկ ա­հա Փա­շին­յա­նի հա­մար, ով տրա­մա­բա­նո­րեն պետք է ա­մե­նա­շա­տը շա­հագրգռ­ված լի­ներ, այդ փաս­տը դար­ձավ «անս­պա­սե­լի դի­նա­միկ զար­գա­ցում»: Չ­նա­յած, ե­թե ռուս­նե­րը մինչ Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յունն էին պատ­րաստ­վում դրան, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է դառ­նում այն նախ­նա­կան վար­կա­ծը, որ սկզբնա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը ձեռք է բեր­վել Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի մի­ջեւ, եւ Փա­շին­յանն այս դեպ­քում ընդա­մե­նը վե­րած­վում է ի­րա­դար­ձութ­յու­ննե­րին կող­քից հե­տե­ւո­ղի եւ տե­ղի ու­նե­ցա­ծը ող­ջու­նո­ղի, թեեւ այլ տար­բե­րակ էլ չու­ներ:

Ա­հա այս ֆո­նին, ՌԴ ԱԳՆ-ն հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց. «Բա­քուն եւ Ե­րե­ւա­նը դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեն՝ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն անշր­ջե­լի դարձ­նե­լու հա­մար, նե­րառ­յալ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը, Հա­րա­վա­յին Կով­կա­սի բո­լոր երկր­նե­րի եւ նրանց ան­մի­ջա­կան հա­րե­ւան­նե­րի շա­հե­րից ել­նե­լով տրանս­պոր­տա­յին եւ տնտե­սա­կան հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը… Ռու­սա­կան կող­մը պատ­րաստ է շա­րու­նա­կել ադր­բե­ջան­ցի եւ հայ գոր­ծըն­կեր­նե­րին հա­մա­պար­փակ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել բո­լոր ո­լորտ­նե­րում, այդ թվում՝ 3+3 տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­թա­կի շրջա­նա­կում»: Նաեւ, որ՝ «Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը մնում են ու­ժի մեջ եւ չեն կորց­րել ի­րենց ար­դիա­կա­նութ­յու­նը»: Եվ այն, որ հե­տե­ւեց Բաք­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե 3+3 ձե­ւա­չա­փով հա­ջորդ հան­դի­պու­մը լի­նե­լու է Ադր­բե­ջա­նում, դա եւս ակ­նարկ է ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի առ­կա­յութ­յան մա­սին:

Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում. Մոսկ­վան բա­ցա­հայտ ի ցույց է դնում, որ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կից ոչ միայն հե­ռա­նալ չի պատ­րաստ­վում, այլ կտրուկ ակ­տի­վութ­յուն է ցու­ցա­բե­րում այս դաշ­տում: Ընդ ո­րում, ա­ռանձ­նա­պես դեմ չգնա­լով ո´չ Վա­շինգ­տո­նի փաս­տաթղ­թե­րին եւ ո´չ­ էլ «Թ­րամ­փի ու­ղուն». եթե ա­մե­րի­կա­ցի­նե­րը պատ­րաստ են ի­րենց հաշ­վին դա կա­ռու­ցել, ի՞նչ կա դրա մեջ ի­մաս­տով:

Եվ ո­րոշ նյո­ւանս­ներ, ո­րոնց դեռ կանդ­րա­դառ­նանք, գա­լիս են հու­շե­լու, որ Մոսկ­վան դեռ շա­րու­նա­կե­լու է հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում կտրուկ ակ­տի­վա­ցու­մը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ