⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց՝ իր տարածքով ՀՀ անասնակեր գա. Մարուքյան

Ներքաղաքական

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Եթե անկեղծ՝ չեմ զարմացել, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը, իրականում՝ անասնակեր է։

Պարզապես ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք, ինչպես պարզվեց, անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ՝ պարզած ձեռք, որը, իբր, պետք է կերակեր մեր սովամահ ժողովրդին։

Ոմանք անգամ այդ երևույթը համեմատում էին 90-ականների շրջափակման տարիներին Թուրքիայից եկած հացահատիկի հետ, որով իսկապես կենսական խնդիր էր լուծվում։

Հիմա գոնե տարբերությունը զգում եք, չէ՞։

Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա… Սրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ