⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Էս մարդիկ ապրում են իրենց իրականության մեջ՝ սեփական «ապակե ակվարիումում»

Ներքաղաքական

Րոպեներ առաջ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որի հիմնական զեկուցողը Ռուբինյան Ռուբենն էր։ Ելույթի ընթացքում նա, լրիվ «պատահաբար», հունվարի 27-ը հիշատակի օր հայտարարելու հանգամանքները թվարկելու ժամանակ, շատ հստակ ու հատու ձևով նշեց (բառացի մեջբերում եմ), «օգոստոսի 8-ին ընդունված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ընդունման փաստը»։ Ճիշտ է, խոսքի վերջում իրեն ուղղեց՝ նշելով, թե իրեն հուշեցին, և պետք է ասեր Վաշինգտոնյան հռչակագրի ընդունման փաստը, բայց ինչևէ։

 

Համաձայնեք, որ նման «լյապերը» պարզապես պատահական չեն լինում նման ամբիոններից։ Ցավոք, օրվա կառավարիչների իշխանության տարիներին բազմիցս տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունեցել այսպես կոչված «վրիպակները»՝ «նրանք զոհվեցին հանուն ոչինչի», «մենք մեզ պարտված չենք համարելու», «ՄԽ համանախագահները 2019-ին առաջարկ չեն ներկայացրել» և այլն։

 

Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք իրենց պահվածքով և էությամբ գործում են հստակ մշակված սցենարով․ ունեն կոնկրետ լսարանին ուղղված գործիքակազմ, որը համապատասխան պահին և համապատասխան կեցվածքով հանրայնացնում են՝ ցույց տալով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախապես գծագրված պլանի։ Իրավիճակի ողբերկանությունն այն է, որ նման «սայթաքումները» կամ «լեզվի վրիպումները» վերածվում են հստակ ուղերձների, որոնք մատնում են իրական մտածողության և գործողությունների տրամաբանությունը։ Այս դեպքում խոսքը այլևս պատահական սխալ չէ, «սփոյլ» արած քաղաքական ծրագիր։ Իրականում նման դրվագները վաղուց դադարել են պատահական թվալ՝ դրանք պարզապես հերթական ապացույցներն են, որ գործող իշխանության խոսքն ու վարքագիծը ծառայում են մեկ նպատակին՝ հանրային գիտակցության հերթական դեգրադացմանն ու նոր ցնցման նախապատրաստելը։

 

Եվ վերջում. էս մարդիկ ապրում են իրենց իրականության մեջ՝ սեփական «ապակե ակվարիումում»:

Մարազմն այն է, որ էդ «իրականությունը» փորձում են փաթաթել մարդկանց վզին, համոզել որ ինչ-որ լրիվ հում, չեփված բանակցություն, օդում հնչած մտքեր, կարող են խորքային արժեքաբանական հիմք դառնալ, դրանք էլ էդ այլանդակ ուղղությամբ շարժվում են առաջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ