Ռուս հայտնի բլոգեր Դմիտրի Պուչկովը ռուսներին հորդորել է չմեկնել Թուրքիա և Եգիպտոս
ՄիջազգայինՌուս հայտնի բլոգեր և թարգմանիչ Դմիտրի Պուչկովը, որը հայտնի է որպես Գոբլին, կոչ է արել իր հայրենակիցներին չմեկնել Թուրքիա և Եգիպտոս՝ պատճառաբանելով, որ այդ երկրները վտանգավոր են և քաղաքականորեն անբարյացակամ Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Sputnik ռադիոյի եթերում։
Պուչկովը հիշեցրել է, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, և «չի կարելի գումար տանել մի երկիր, որը մի ժամանակ աջակցել է չեչեն անջատականներին»։ Նա հավելել է, որ Եգիպտոսում գործում են իսլամական ծայրահեղականների ուսումնական բազաներ, ինչի պատճառով այդ ուղղությունը նույնպես անընդունելի է ռուս զբոսաշրջիկների համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝