Նոյեմբերի 14-15-ին, Երեւանում տեղի կունենա միջազգային կլոր սեղան
ԹեմաՆոյեմբերի 14-15-ին, Երեւանում տեղի կունենա «Եվրասիական ինտեգրացիա եվ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցում են ԵԱՏՄ բոլոր երկրների, ինչպես նաեվ Վրաստանի եվ Մոլդովայի հայտնի փորձագետներ ու գիտնականներ:
Կլոր սեղանը ունենալու է երեք հարթակներ, այդ թվում.
1. ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները եվ անվտանգության հարցերը:
2. Եվրասիական ինտեգրացիայի հումանիտար խնդիրներ
3. ԶԼՄ-ները եվ երիտասարդական կազմակերպությունները, որպես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիայի գործոն:
Միջազգային կլոր սեղանի կազմակերպիչներն են «Տարածքային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ-ն, ՌԴ հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակցությամբ:
