⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Փաշինյան,հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին

Ներքաղաքական

ՀՀԿ խոսնակ է. Շարմազանովը գրում է.

Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։

 

2-3 օր է ,իրար հերթ չտալով , գրում ու գրում են։

 

Ձեր գրելը քանի՞ կոպեկ ադժե,եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ,բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին ։

 

Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։

 

Այո,44 -օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել,իսկ պատերազմի դեպքում նաեւ հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից։

 

Եւ՝ պատերազմի ,եւ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։

 

Պարտությունը բերել ես դու,Նիկոլ Փաշինյան։

 

Փաշինյան,դու ես ասել՝ բանկցում եմ զրոյական կետից։

 

Դու ես ասել ՝ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։

 

Դու ես ասել,որ «նոր պատերազմ,նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։

 

Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմխնային միջադեպի ժամանակ։

 

Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26- ին խոստանում բաներ ասել,որի արդյունքում Ալիեւի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։

 

Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։

 

Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկին ։

 

Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել,քան գրավել էր ադրբեջանական բանակը։

 

Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

 

Հիմա ի՞նչ ես խոսում…

 

Հիշու՞մ ես,խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։

 

Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ.քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն։

Ավելի լավ է մտածեք,թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո։

 

Էդուարդ Շարմազանով. 12.10.2020

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ