Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

Դանակահարություն՝ «Սերենայում»․ ծեծկռտուքի մասնակիցներն են Սուքիասյանի եղբոր որդին եւ դատախազների որդիներ

Քրեական
Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
 
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երեւանի հայտնի ակումբներից «Սերենայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու եւ գործող դատախազների որդիների միջեւ կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։
 
Օրեր շարունակ փորձում էինք տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել, սակայն իրավապահները համառորեն պնդում էին, թե նման տվյալներ չունեն։ Սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ «Սերենա» կատարած այցով պարզեցինք, որ ակումբը փակ է, Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։
Ակումբի աշխատակիցները կարծելով, թե լրագրողը շարքային հաճախորդ է՝ հավատացնում էին, որ դռները փակ են՝ վերանորոգման պատճառով, սակայն մեր նկարած տեսանյութից էլ պարզ երեւում է, որ կապարակնքված դռան վրա Քննչական կոմիտի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։
 
Շարունակելով հետաքննությունը՝ պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը, չպարզված հանգամանքներում, տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։
 
Նույն օրը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:
 
Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ՛ Քննչական կոմիտեն, եւ՛ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին՝ մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն անհետացել են։
 
Ուշագրավ է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի, անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազեն է եղել, սակայն իրավապահները, ենթադրաբար կոծկում են՝ հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։
 
Հարց է առաջանում՝ եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպե՞ս են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ