⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԼՂ հակամարտության դադարեցման համար ռուս զինծառայողները զոհաբերեցին իրենց կյանքը, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի. Սերգեյ Կոպիրկին

Ներքաղաքական

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ գյուղում գտնվող հուշահամալիր, որը նվիրված է հինգ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակին։

Կոպիրկինը նշել է, որ հինգ տարի առաջ այս օրը, լարված բանակցություններից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին, որը դադարեցնում է արյունահեղությունը և ձեռնարկում տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու մի շարք միջոցառումներ:

«Դրանց իրականացման համար, ի թիվս այլ բաների, ռուս զինծառայողները զոհաբերեցին իրենց կյանքը, որոնց հերոսությունը երբեք չի մոռացվի»,- նշել է ՌԴ դեսպանը։

Հիշեցնենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Նախիջևանի կողմից՝ Երասխի մերձակայքում խոցել են Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունն ուղեկցող ռուսական Մի-24 ուղղաթիռը: Հրթիռային հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ