Գեղակերտ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին տանում են կալանքի
Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիանա Օհանջանյանը Iravaban.net-ի հետ զրույցում։
Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասաց հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ «NewDay» լրատվական կայքն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն իր տան բակում օգնություն էր բաժանում քաղաքացիներին: Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ, ինչն օրենքով արգելված է:
Ավելի ուշ Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է: