Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վաղարշապատում ընթացող քարոզարշավին զուգահեռ՝ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը «բարեգործությամբ էր» զբաղված:
Նա Facebook-ում պարզաբանել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝