«Հյուսիս-Հարավ» միջանցքի արևելյան երթուղով Ռուսաստանից Իրան է ժամանել առաջին գնացքը (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանում Ռուսաստանի առևտրային առաքելության նոյեմբերի 8-ի տվյալներով՝ Ապրիի չոր նավահանգիստ է ժամանել սուլֆատային ցելյուլիտի 62 կոնտեյներ տեղափոխող գնացքը։ Գնացքը 13 օր շարունակ ճանապարհորդել էր՝ անցնելով Ղազախստանով և Թուրքմենստանով։ IRNA-ի տվյալներով՝ գնացքի մեկնման կետը գտնվում է Մոսկվայից 900 կիլոմետր հյուսիս։
Հունվարին Ռուսաստանը և Իրանը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ և ակնկալում է նախագծի իրականացում։