Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն. hրատապ հայտարարություն

Ներքաղաքական
«2025 թվականի նոյեմբերի 6-ին, շտապօգնության ծառայության միջոցով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անսպասելիորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։
 
Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցներ, ժամանելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնել են պարոն Ղուկասյանին, թե իբր նա այլևս բուժման կարիք չունի և պետք է նրան տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։
 
Վարդան Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել պարոն Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Այնուամենայնիվ, ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը լիովին տեղեկացված են նրա առողջական վիճակի և ախտորոշման մասին։
 
Բժշկական փաստաթղթերի իմ ուսումնասիրությունը, ինչպես նաև պարոն Ղուկասյանի հետ իմ անձնական տեսակցությունը, հստակ ցույց են տալիս, որ նա ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, այս բուժումը համակարգված կերպով մերժվում է։
Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին, մերժվել է նույնիսկ պարոն Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում, Վարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից։
 
Սիրելի հայրենակիցներ, մտահոգ և ազատ կամքի տեր մարդիկ,
 
Որպես այս անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի նշան՝ վաղը՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, ես կլինեմ Երևանում՝ Նալբանդյան փողոցում, որպեսզի այցելեմ քրեակատարողական հիմնարկում պահվող Վարդան Ղուկասյանին և հրապարակայնորեն արտահայտեմ իմ բողոքը նրա նկատմամբ իրականացվող ֆիզիկական և բարոյական ճնշումների դեմ։
 
Հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքի օրինականորեն ընտրված ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է անմարդկային, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վերաբերմունքի։
 
Ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթը և նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Դրանք ուղղված են ոչ միայն նրան քաղաքական կյանքից մեկուսացնելուն, այլև՝ զրկելուն իր հիմնական՝ կյանքի իրավունքից։
 
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քրեակատարողական ծառայության ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ով հրապարակային կերպով հնչեցրել է սպառնալիքներ պարոն Ղուկասյանի հասցեին, առնվազն 2025 թվականի նոյեմբերի 6-ից սկսած՝ լիովին տեղեկացված է նրա լուրջ առողջական խնդիրների մասին։ Այդ խնդիրները պահանջում են անհապաղ բուժում մասնագիտացված բժշկական կենտրոնում, սակայն իշխանությունները շարունակում են անգործությունը։
 
Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի հայտնի քաղաքական կոչից անմիջապես հետո մեկնարկել է մեկ կենտրոնից համակարգվող, անմարդկային, նվաստացնող և մարդու կյանքին սպառնացող գործողությունների շղթա Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
 
Այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն ու նրա կալանավորումը չեն բխում օրենքի պահանջներից, այլ ծառայում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին՝ Վարդան Ղուկասյանին զրկելու թե՛ քաղաքական գործունեությունից, թե՛ կյանքից։
 
Չեմ սխալվի, եթե հայտարարեմ, որ այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության նկատմամբ առկա վտանգը ոչ միայն մարդկային, այլև պետական պատասխանատվության հարց է։ Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել: Պահանջում եմ պահպանել և երաշխավորել Վարդան Ղուկասյանի կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը», - գրել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված