⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Թե ես ինչ եմ մտածում ամուսնուս մասին, գիտեն շատերը. Աննա Հակոբյան

Ներքաղաքական

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վազգենի ու Նարեկի համար լեգենդը Սերժ Սարգսյանն է (ֆբ-ն ողողված է նրանց ու իրենց լեգենդի երեկոյան ժամանցով), Լեւոնի ու Ավետիսի համար լեգենդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Անկեղծ՝ չեմ հետեւում Սերժին, Ռոբերտին ու նրանց թիմերին, դրա համար չեմ կարող անուններով ասել, բայց վստահ եմ՝ ինչ-որ երկու հոգու համար էլ լեգենդը Ռոբերտ Քոչարյանն է։ Դե իսկ Ա-ի ու Ա-ի համար, լեգենդը իմ ամուսինն է։

Թե ես ինչ եմ մտածում իմ ամուսնու մասին, գիտեն շատ շատերը, ում հետ մասնավոր զրույցներում վերջին տարիներին արդեն առանց վարանելու բարձրաձայնում եմ դա։ Ավելի վաղ վարանում էի, որովհետեւ տեսանելի ապացույցներ չունեի, եւ եթե նման բան ասեի, մարդիկ ինձ լուրջ չէին վերաբերվի։ Հիմա չեմ կրկնում, որովհետեւ անհամեստ կհնչի (կասեմ թոշակի անցնելուց հետո, մեծ տարիքում, երբ արդեն վարչապետ չի լինի):

Բայց ինչ եմ ուզում ասել. տեղական մակարդակի վերոնշյալ լեգենդների ընկերակցությունը անարդար է, անտեղի եւ նախորդ երեքի համար չափազանց մեծ հաճոյախոսություն, որը նրանք չեն վաստակել։

Ու բացի այդ, եթե այսպես շարունակվի, առաջիկա 16 դարն էլ կմնանք 21-րդ դարի 2018-2020 թվականների մեջ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ