⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել

Ներքաղաքական
 
Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
 
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր առ այն, որ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը հոկտմբերի 29-ին հաղորդում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության առաջին համար՝ Գրիշա Հարությունյանի, եւ երկրորդ համար՝ Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով։
 
Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016թ հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021թ․-ի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001թ․ մարտի 13-ից մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը:
Սա ենթադրում է, որ իրավապահները Վաղարշապատում շուտով մասկի շոու պիտի սարքեն՝ Փաշինյանի սիրած ձեւով «ասֆալտին փռելու» ընդդիմադիր ուժի թեկնածուներին։
 
Նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում կալանավորելով վերջիններիս՝ իշխանությունը զրկելու է նրանց քարոզչական ակտիվությունից։
 
Ընտրությունների նախաշեմին Ժողովրդին «կուտ տալու համար» ՔՊ-ն կրկին գործի է դնելու «ասֆալտին փռելու» օպերացիան՝ չեզոքացնլով իրենց համայնքներում հարգանք եւ վստահություն վայելող թեկնածուներին։ Առնվազն այս մասին է վկայում Խոյ խոշորացված համայնքի ընտրություններում նրանց ստացած քվեները»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ