⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչ կատարվեց և կատարվում է ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցից հետո աննախադեպ է բոլոր առումներով. Համբարձումյան

Ներքաղաքական
«Անվերջ կարելի է նայել, թե ինչպես է քաղաքական դաշտը վերակենդանանում մեկ հարցազրույցից հետո։ Այն, ինչ կատարվեց և կատարվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո աննախադեպ է բոլոր առումներով։ Աննախադեպ էր եթերը՝ իր բովանդակությամբ, ուղերձներով, արձագանքով։
 
Սերժ Սարգսյանի խոսքը վեր էր դասական հարցազրույցի ձևաչափից․ այն վերածվեց քաղաքական իրադարձության, որը ազդեց ոչ միայն հասարակական տրամադրությունների վրա, այլ նաև հոգեբանական ցնցում առաջացրեց: Հարցազրույցը կարևոր էր ոչ միայն ասվածի, այլև պատմական համատեքստի մեջ։
 
Տարիներ շարունակ հասարակական հռետորաբանությունից դուրս մղված փորձը, ռազմավարական մտածողությունը և պետական կառավարման հետևողականությունը կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Այս ամենը վկայում է՝ հանրային պահանջ կա խորության, փորձի և ռազմավարական մտածողության նկատմամբ», - գրել է ՀՀԿ ԵԿ անդամ ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ