Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Իրավունք». Լեվոն Քոչարյանը հազիվ թե ղեկավարի դաշինքի ցուցակը

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ը գրում է.

«Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգ­նած մեր աղբ­յու­րի` քո­չար­յա­նա­կան թե­ւում լուրջ քննար­կում­նե­րի ա­ռիթ է դար­ձել ԱԺ ընտ­րությ­ուն­նե­րի ցու­ցա­կում Լե­ւոն Քո­չար­յա­նի՝ ա­ռա­ջին տե­ղով հնա­րա­վոր ա­ռա­ջադր­ման թե­ման: Ըստ աղբ­յու­րի` թեեւ այս մա­սին դեռ հստակ խո­սակ­ցութ­յուն­ներ եւ ա­ռա­ջարկ չեն ե­ղել, սա­կայն նախ­կին մտո­րում­նե­րը, որ Քո­չար­յա­նը որ­դուն պատ­րաս­տում է լի­դե­րա­յին դե­րի, ար­դեն իսկ նման խո­սակ­ցութ­յուն­նե­րի ա­ռիթ են տվել, եւ այդ ա­մե­նը հաս­նում է «վե­րեւ­նե­րին»:

«Իմ կար­ծի­քով` թի­մի ներ­սում դրանք հա­տուկ տա­րած­վող խո­սակ­ցութ­ուն­ներ են՝ ռեակ­ցիա ստու­գե­լու հա­մար: Բայց տեղ­յակ եմ, որ ի­րա­կա­նում Ռո­բերտ Քո­չար­յա­նը նման ռիս­կա­յին քայ­լի չի գնա­լու, քա­նի որ ռեակ­ցիան, մեղմ ա­սած, նե­գա­տիվ է: Թի­մում ան­գամ չեն ու­զում պատ­կե­րաց­նել, որ, օ­րի­նակ, ՀՅԴ-ի կար­գի կու­սակ­ցությ­ու­նը, քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յուն դեռ նոր-նոր ոտք դնող Լե­ւո­նի ա­ռաջ­նոր­դութ­յամբ  կարող է գնալ ընտ­րութ­յուն­նե­րի: Բա­ցի այդ, Ռո­բերտ Քո­չար­յա­նը եւս հաս­կա­նում է, որ վի­ճա­կը շատ բարդ է, կա­րող է ան­գամ ա­ռա­ջա­նալ ան­ցո­ղիկ շե­մը հաղ­թա­րա­հե­լու խնդիր: Իսկ Լե­ւո­նին ա­ռա­ջին պլան բե­լե­րով, ոչ միայն չի մեղ­մի հան­րա­յին նե­գա­տի­վը, այլ կա­րող է ա­վե­լի սրել: Այ­սինքն, Լե­ւոն Քո­չար­յանն ար­դեն ու­նի պատ­գա­մա­վո­րա­կան դիրք, եւ ա­սել, թե ինչ-որ բա­նով կա­րո­ղա­ցել է աչ­քի ընկ­նել, սխալ կլի­նի: Եվ դա, ի­հար­կե, լավ հաս­կա­նում է ինչ­պես հան­րութ­յու­նը, այն­պես էլ՝ թի­մի ներ­սում»»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ