Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ծփում է Սեւանը... լողում է Իլհամը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԻՐԵՆՔ ԵՆ, ԻՐԵՆՑ ՍԱՐԵՐԸ

(ԹՐԱՄՓԸ` ՆԻԿՈԼԻՆ, ԻԼՀԱՄԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլ փախիր, Ալիեւը փոշմանել ա։

 **

ՌԵՏՐՈ

Ծփում է Սեւանը,

Կանչում է Սեւանը,

Ծով ալիքների մեջ`

Լողում է Իլհամը:

**

ԴԻՓ ԾԱԽՈՒՄ ԻՆՔ ՈՒ ԾԱԽՍՎՈՒՄ

(ՔՊ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄՈՒԾԵԼՈՒ` ՆԻԿՈԼԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հարուստները մտան ցուցակ, ԱԺ գնացին, աղքատները անտեր ու դուս, պատերի տակ մնացին։

**

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՐԵԴՈՆ

(ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՌԴ-ԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որտեղ հաց, այնտեղ կաց։

**

ԴԱՍԱԿԱՆ

(ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԻ ԵՐԳԸ` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ` «ԵՐԲ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷԻՔ՝ ԻՆՁ ԹՎԱՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ Է ԽՈՍՈՒՄ» ՌԵՊԼԻԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արաբատ, մերի սիրուն Արաբատ...

ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔԱ

(ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ ՖԻԴԱՆԻՆ ՆՄԱՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանին Էրդողանը սխալմամբ իր շրջաբերականի փոխարեն Ֆիդանին էր ուղարկել, դրա համար էլ լրագրողը շփոթել էր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾԱՆՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ

(«ԷԼԻ ԱՍՈՒՄ ԵՄ՝ ԹՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴՊՐՈՑԻՑ ՏՈՒՆ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԵՆ ՆՈՐ ԳՆԱՆ, ՎԱ՞Տ ԿԼԻՆԻ: ԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ԴՊՐՈՑ ՉԷԻՆՔ ՏԱՆՈՒՄ» ՆԻԿՈԼԻ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Իջեւանի Կրթության բաժնից հայտնում են, որ դպրոցական ժամանակ Նիկոլը տուն գնալուց ժոլոբի տրուբի տակ է ցնցուղ ընդունել, իսկ գրքեր չէր տանում դպրոց, որ ցնցուղ ընդունելիս չթրջվեր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ